f

Անկախ

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Թեղենիքի խճուղում. հարուցվել է քրեական գործ


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզական գյուղի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած միջաեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք՝ մկանների վնասումով, սուր արյունահոսությամբ, լյարդի 5-րդ սեգմենտի վնասումով, ձախ 9-րդ եւ 10-րդ կողերի մակարդակով, պտկային գծով կտրած-ծակած չթափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 22-ամյա բնակիչ, որը հայտնել է, որ իրեն դանակահարել են:

Բացի այդ, մեկ այլ ահազանգ էլ ստացվել է հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 01:20-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 28-ամյա բնակիչ՝ պոլիտրավմա, աջ սրունքի կոտրվածք, հոնքի շրջանի սալջարդ» ախտորոշումով եւ հայտարարել, որ իրեն ծեծի են ենթարկել:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են հուլիսի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած նույն միջադեպի ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Որոշում է կայացվել՝ նշված անձանց տուժող ճանաչելու մասին:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արզական գյուղի բնակիչներ, երկու եղբայրների եւ համագյուղացի եղբայրների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 28-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա համագյուղացուն:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժածներից վերցվել են արյան նմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, նշանակվել են դատաքիմիական եւ դատակենսաբանական համալիր, դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք: Նախաքննության ընթացքում ներկայացվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, ինչպես նաեւ` միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին