f

Անկախ

«Տղաները գալիս էին մոտս, ասում էին՝ դու հիմա այնպիսի պետություն ես սարքում, որ բոլորը հարստանալու են, մենք մնալու ենք աղքատ»․ Վ․ Մանուկյան


Արծրուն Պեպանյանի հեղինակային «Վերելք» հաղորդաշարի «Երկար զրույց» շարքի անդրանիկ թողարկման շրջանակներում ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ կուսակցության ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մի շարք հետաքրքրաշարժ հարցերի, որոնցից մեկն էլ վերաբերում է Արցախյան շարժմանը։

Հեղինակի հարցին, թե ե՞րբ շեղվեցինք այն գաղափարներից ու երազանքներից, որ ունեինք 88-ին, Մանուկյանն ասել է

«Նախևառաջ Ղարաբաղ կոմիտեի ոչ բոլոր անդամներն էին ոգևորված ազգային գաղափարներով։ Ավելի շուտ ոգևորված էին լիբերալիզմով։ Իհարկե այն, ինչ կապված էր Ղարաբաղի հետ, այդ ազգային մտածողությունը կար։ Բայց նայեք, սառը պատերազմից հետո ամբողջ աշխարհում մի շատ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց։ Լիբերալիզմի և կումունիզմի պայքարը բերեց նրան, որ կոմունիզմը փլուզվեց, և կարծես թե մի նոր ոսկեդար սկսվեց, որ չեն լինելու այլևս պատերազմներ, մենք ոսկեդարում ենք ապրելու, արդեն պետությունները նույնիսկ էդքան կարևոր չեն, կարևոր է մարդը, իր ազատությունները և այլն։ Դա շատ կարճ տևեց, 10-15 տարի, բայց այդ շրջանում հիմնական միտքը դա էր՝ ազատություն, ժողովրդավարություն և այլն։ Մյուս կողմից, եթե դու իշխանության մեջ ես, ուզում ես օգտվես այդ իշխանությունից։ Եվ իշխանությունից օգտվելու լավագույն ձևը՝ ժողովրդավարության անվան տակ քո մարդկանց ինչ-որ տեղ տանես, սեփականաշնորհման անվան տակ քո մարդկանց փողատեր դարձնես և այլն։ Եվ նրանք, ովքեր այդպիսի խաղին չէին ուզում մասնակցել, դուրս եկան։ Ու ես նայում եմ, ամբողջ Խորհրդային Միության տարածքում մոտավորապես նույն բանն էր կատարվում։ Շատ հզոր մարդիկ պետք է լինեին, որ իրենք ինչ-որ իմաստով  աղքատ մնալով՝ սեփականությունն այնպես բաշխեին, որ այն լավ աշխատեր։

Ես հիշում եմ, այն ժամանակ տղաները գալիս էին մոտս, ասում էին՝ դու հիմա այնպիսի պետություն ես սարքում, որ բոլորը հարստանալու են, մենք մնալու ենք աղքատ։ Ես էլ այն ժամանակ շատ լավատես էի։ Ասում էի՝ 2 տարի դիմացեք, 2 տարվա մեջ տնտեսական հարցերը լուծենք,  դուրս գանք իշխանությունից, հա՛մ խելք ունենք, հա՛մ փորձ ունենք, կապեր ունենք, ամեն ինչ գիտենք, բիզնեսով կզբաղվենք, միանգամից կհարստանանք, ուղղակի 2 տարի դիմացեք (ծիծաղում է)։

Մանուկյանի խոսքով՝ համաշխարհային քաղաքակրթության շարժիչ ուժը գաղափարներն են ու շահը։

«Գաղափարները կարճատև ժամանակ աշխատում են իրավիճակը փոխելու համար։ Բայց հենց իրավիճակը փոխվում է, գալիս է փողը։ Գաղափարները չեն կարող տասնյակ, հարյուրավոր տարիներ դիմանալ։ Խորհրդային Միությունը եկավ գաղափարներով։ 70-ական թվականներին ի՞նչ գաղափար էր մնացել, ոչ մի գաղափար էլ չէր մնացել, և դա ոչ թե որ շատ վատն էին իրենք, այլ գաղափարը պետք էր հասարակությունը ձևափոխելու համար։ Երբ որ հասարակությունը ձևափոխվում է, արդեն մարդիկ մտածում են անձնական շահի մասին, և արդեն ուրիշ տիպի բան է ստացվում»։

Պեպանյանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀՇ-ից դուրս գալուն, երբ իր ստեղծածը «խլեցին և օգտագործեցին իր դեմ», Մանուկյանն ասել է․ «Իհարկե սկզբնական շրջանում դառն էր, նամանավանդ, որ հետո սկսեցին ամբողջ այդ պատմությունը կեղծել և ամեն ինչ իրենց վերագրել։ Դժվար էր, բայց դա անցնում է։ Հետո նոր խնդիրներ են առաջանում, մարդկանց մեծ մասը մի խնդրի շուրջ իրեն շատ լավ է պահում, իսկ երբ նոր խնդիր է առաջանում, ինքը մնում է այն հնի մեջ։ Մի խոսք կա, մի քիչ ցինիկ խոսք է, ասողն էլ Ստալինն է։ Իրեն ասում են՝ բա հիմա որ ընկերներիդ էս ես անում, էն ես անում, ասում էր՝ «Они были попутчиками»։ Էն որ մեքենան գնում է, մեկ էլ ճանապարհի մեկին նստեցնում ես, հետո ինքն իջնում, իր գյուղն է գնում, իսկ դու շարունակում ես ճանապարհը։ Ես այն կետից մինչև հիմա քաղաքականության մեջ կամ»։

Անդրադառնալով հակառուսական տրամադրություններին՝ Մանուկյանն ասել է, որ այն ժամանակ իրենք պայքարում էին անկախության համար, Արցախի հարցը կապված էր Ռուսաստանի հետ, ռուսական բանակը մտնում էր Հայաստան, և բնական էր, որ առաջանում էին հակառուսական տրամադրություններ։

«Բացի դրանից, հայ ժողովրդի պատմությունը ցույց էր տալիս, որ կան կետեր, որ իսկապես ռուսների հետ մեր շահերը չեն համընկել, և մեզ համար շատ վտանգավոր է եղել։ Բնական հակառուսական բան կար։ Եվ երբ որ ես առաջին անգամ հանրահավաքում ասացի, որ մենք չունենք մշտական բարեկամ, չունենք մշտական թշնամի, այլ ունենք մշտական ազգային շահեր, դա անուղղակի ձևով և՛ Թուրքիային էր վերաբերում, և՛ Ռուսաստանին։ Եվ իմ շրջապատում առաջացան մարդիկ, որոնք հակառուս դարձան մինչև վերջ։ Հիմա ես գտնում եմ, որ ընդհակառակը, այս պահին շատ կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Կարող ենք առանձին խոսել, թե ինչու և այլն, բայց հիմա այդ մարդիկ ինձ մեղադում են՝ ասելով, որ Վազգենը առաջ հակառուս էր, հիմա դարձել է ռուսամետ։ Բայց խնդիրները փոխվել են, իսկ այդ մարդիկ, որ ամեն մեկը ինչ-որ ժամանակահատվածում շատ մեծ գործ է արել, հիմա մնացել է այդ հատվածում։ Դա գիտե՞ք որտեղ է լավ երևում, Լոս Անջելեսում։ Թվում է, թե գնացել են առաջադեմ երկիր, պիտի զարգանան։ Բայց տեսնում ես, որ որ ով գնացել է 60-ական թվականներին, մնացել է 60-ականների մակարդակի, ով գնացել է 80-ական թվականներին, 80-ականների մակարդակի է, այսինքն, զարգացում չի եղել։ Ոնց որ թե Հայաստանում ապրելը զարգացում է տալիս մարդուն։ Էտ նույն մարդիկ ընկերներ են, մեկը գնացել է Լոս Անջելես, մյուսը մնացել է Հայաստանում։ Նա այնտեղ լավ ուտում-խմում է, սա այստեղ կարող է աղքատ է կամ հարստացել է, տարբեր ճակատագրեր կան, բայց սրա մեջ զարգացում տեսնում ես, իսկ էնտեղ գնում նրան հանդիպում ես, նույն վիճակում է, ինչ վիճակում որ գնացել է․․․»։

Վազգեն Մանուկյան Արծրուն Պեպանյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին