Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է համայնքին պատկանող հանրային սննդի հաստատությունները հրկիզելու փորձերը: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը հայտարարության մեջ նշում է. «Սրճարանների հրկիզումը, որի տերերը համայնքի ներկայացուցիչներ են, համայնքը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձ ենք համարում: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսեւորում եւ հետեւել օրենքին եւ համայնքին չներքաշել քաղաքական գործընթացներում: Կազմակերպության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ եւ ապավինում է առկա դեպքերի օպերատիվ քննությանը»:
Հայտնի է Կիեւի տարբեր ծայրամասերում հրկիզման փորձերի երկու դեպքի մասին: Ըստ առկա տեղեկությունների՝ զոհեր չկան, հրդեհի հետեւանքով վնասվել են հաստատությունների որոշ հատվածներ: