f

Անկախ

Դիմորդների ընդունելության կարգի հետ կապված այս խնդիրը լուծում ունի, ընդ որում՝ իրավական. փաստաբան


Չեմ կարող անմասն մնալ դիմորդների ընդունելության հետ կապված այս խնդրին։

Վստահ եմ, որ դիմորդների ընդունելության կարգի հետ կապված այս խնդիրը լուծում ունի, ընդ որում՝ իրավական լուծում։ Այս մասին գրել է փաստաբան Ծովինար Բալայանը։

Այսպես՝ 2020/2021 ուս․ տարվա բուհական հաստատություններ ընդունվելու կարգը կարգավորվում է ոչ թե Կառավարության կողմից 2020թ․ մայիսի 21-ին ընդունված թիվ 826-Ն որոշմամբ, այլ նախորդ՝ 2012թ․ ապրիլի 26-ին ընդունված թիվ 597-Ն որոշմամբ։

Պատճառը հետևյալն է՝

ՀՀ կառավարությունը 2020թ․ ընդունելով նոր որոշում, որևէ իրավական ակտով ուժը կորցրած չի ճանաչել նախորդ՝ 2012թ․ ընդունված որոշումը։ Ուստի ստացվում է, որ այս պահին գործում է երկու որոշում՝ երկու տարբեր կարգերով։ Մասնավորապես՝ նոր որոշման 59 կետի համաձայն՝ առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդները հաջորդ մասնագիտություններ կարող են ընդունվել միայն թափուր տեղերի առկայության դեպքում, իսկ հին կարգի 94 կետի համաձայն՝ կարող էին ընդունվել անկախ նման պայմանից։

Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը նման դեպքերի համար սահմանում է, որ պետք է նախապատվությունը տալ ավելի վաղ ընդունված կարգին, ուստի տվյալ պարագայում պատկան մարմինները իրավունք չունեն ղեկավարվել նոր կարգով, այլ պետք է ղեկավարվեն հին կարգով և դիմորդների ընդունելության կարգը որոշեն 2012թ․ որոշման դրույթներից ելնելով։ Նման պայմաններում՝ կարծում եմ չընդունված դիմորդներից շատերը, եթե ոչ բոլորը, կհամարվեն բուհ ընդունված։

Բացի այդ, նոր կարգը չի կարող տարածվել մայիսի 25-26-ը դիմած դիմորդների վրա.

Դիմորդների ընդունելության նոր կարգը ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 26-ին, մինչդեռ դիմումների ընդունումը սկսվել է մայիսի 25-ից, այսինքն նոր կարգը առնվազն չէր կարող տարածվել մայիսի 25-ին, եւ նույնիսկ 26-ին դիմած դիմորդների վրա, այսինքն չէր կարող ունենալ հետադարձ ուժ։

Հ/գ Չընդունված դիմորդներին, նրանց ծնողներին և լրատվամիջոցներին կոչ եմ անում առաջացած խնդիրը փորձել բարձրացնել և լուծել նաև այս հիմնավորումներից ելնելով»,– գրել է նա։

Ծովինար Բալայան ընդունելության քննություն

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին