f

Անկախ

Իմ ամբողջական անվստահությունն եմ հայտնում այս կառավարությանն ու վարչապետին․ Լարիսա Ալավերդյան


 

Իմ ամբողջական անվստահությունն եմ հայտնում այս կառավարությանն ու վարչապետին․ Լարիսա Ալավերդյան

10:00, 25.07.2020

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն

 


 

Ճիշտ ժամանակն է, որ իմ ամբողջական անվստահությունը հայտնեմ այս կառավարությանը եւ վարչապետին, հենց այն հարցերից ելնելով, որոնք վերաբերում են հայության անվտանգությանը, այսինքն՝ ե՛ւ ՀՀ, եւ ԱՀ եւ Սփյուռքի հայության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, Արցախի հարցերով փորձագետ,  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ի պատասխան կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած  կետերը մեկնաբանելու խնդրանքին։

«Այս երկու տարի եւ 2,5 ամսվա ընթացքում ես լսել եմ ամենատարբեր կետեր, ամենատարբեր, այսպես կոչված, սկզբունքներ, որոնք, կներեք, արժեք չունեն։ Եվ չքննարկելով նրա այդ կետերը, ես անվստահություն եմ հայտնում վարչապետին։ Եվ թե որ կետերն էին կրկնում նախկին իշխանությունների ասածները, ես մերժում եմ այդ համեմատությունները։ Եթե դա իշխանափոխություն էր նախկինի հետ համեմատվելու համար, ես մերժում եմ այն, եթե հեղափոխություն էր՝ մերժում եմ այդ հեղափոխությունը։ Մեր ակնկալիքները ոչ թե հին իշխանության հետ համեմատություններն էին, այլ մեր ապագայի, մեր տեսլականի հետ համեմատությունները։ Կան այնպիսի վիրավորական համեմատություններ, նույն այդ Տավուշի դեպքերի օրերին․․․ Ուզում եմ ցավակցել մեր նվիրյալների ընտանիքներին, ինձ համար ամեն մի կորուստ հավասարազոր է հարազատ մարդուն կորցնելուն․․․ Եվ այդ օրերին համեմատություններ էին անում Ապրիլյան պատերազմի հետ, իսկ դա նշանակում է, որ ոչ Ապրիլյանի գինը գիտեն, ոչ Տավուշում տեղի ունեցածի, ոչ էլ հասկանում են Չինարիում կամ Այգեպարում ապրող մարդկանց։ Եվ այդ ֆոնին խաղաղության կոչերը ձեռառնելիք էին այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց կյանքով, այնտեղ ապրելով այդ թնդանոթների կրակոցների ձայնի ներքո, պայքարում են այդ նույն խաղաղության համար, ինչպես եւ արցախահայությունը։ Այդ կեղծ կոչերին հակառակ իրենք կյանքով են ու այնտեղ մնալով են պայքարում այդ խաղաղության համար։ Եվ այդ 7 կետերը, ոչ էլ նախկին 5 կետերը ինձ չեն հետաքրքրում։ Կսպասենք կտեսնենք հետագայում, արդյո՞ք իրենց խոսքում, ռազմավարությունում կամ մարտավարությունում փոփոխություն կմտցնեն, արդյո՞ք կհրաժարվեն այդ կրավորական բառապաշարից, մտապաշարից ու քաղաքականությունից, որը մինչեւ հիմա վարում են։ Այս անորոշությունը, որի մեջ հայությանը պահում են այս իշխանությունները, ավելի վտանգավոր է, քան այն որոշակիությունը, որ ներկայացնում էր առաջին նախագահը, ամբողջական սխալ, բայց նա պարզ արտահայտել է այն եւ ժողովուրդը մերժել է», ասել է Լարիսա Ալավերդյանը։

 

 

Արցախի փորձագետի խոսքով՝ հիմա մենք նորից լսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, մինչդեռ ոչ մի բառ չի ասվում Արցախի տարածքային ամբողջականության անձեռմխելիության կամ սահմանների անքակտելիության մասին։

«Արցախը Ադրբեջանից ինքնորոշման իրավունքի ճանաչում չի մուրում։ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի ճանաչել կամ ճչանաչել Արցախը։ Իշխանության բառապաշարից դուրս է մղվել Արցախի անկախություն եզրույթը, հիմա սպեկուլյատիվ ու ցածրակարգ մանիպուլյատիվ հայտարարություններ են անում Հայաստանին միացնելու մասին։   Ո՞վ չգիտի, որ ի սկզբանե Միացում շարժումն է եղել, հետո է Արցախը հրաժարվել դրանից, ո՞վ չգիտի, որ առաջին նախագահը համաձայն էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում բարձր կարգավիճակով։ Իսկ այսօրվա անորոշության մեջ ես չգիտեմ ինչ նպատակներ ունի իշխանությունը։ Ես չեմ վստահի, որ այսօրվա իշխանությունը արտահայտի Արցախի դիրքորոշումը։ Այն տոկունությունը, որ հանդես են բերել Արցախի իշխանությունները բոլոր այս տարիներին, ես համոզմունք չունեմ, որ այստեղ ունեն», նշել է Լ․Ալավերդյանը։

«Իսկ իշխանությունն այս օրերին չապացուցե՞ց, որ կարող է կազմակերպել երկրի պաշտպանության գործը» հարցին ի պատասխան, Լարիսա Ալավերդյանն ասել է, որ իշխանությունը հեղհեղուկ արտահայտություն է․

«Խոսքը Բանակի վստահության մասին է։ Լինի Հայաստանի, թե Արցախի սահմանները պաշտպանելը, որեւէ մեկը կասկած չունի, եւ այս առումով էլի շրջանառության մեջ են շպրտում «նրանք, ովքեր չեն վստահում իշխանություններին, բայց ձոնում են Բանակը, ուզում են սեպ խրել իշխանության ու Բանակի միջեւ» արտահայտությունը,  այդ իշխանությունն է սեպ խրում բոլոր այն կետերում, որտեղ ինքը պետք է միաբանության կոչերով ու գործողություններով հանդես գա։ Իշխանության առաքելությունն ընդհանրապես մեկ բանում է՝ հաստատել քաղաքացիական համերաշխություն, մնացյալը մարդիկ անում են։ Ազգը, հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, իշխանության գլխավորագույն անելիքը նրանց համախմբելն է, համերաշխություն հաստատելը։ Իսկ այն, ինչ տեսնում եմ, ապացուցում է հակառակը։ Չեմ ասում մյուս ոլորտները, այդ թվում կրթության։ Վերջին կաթիլը եղավ ԿԳՄՍ նախարարության չափորոշիչները։ Ում են ձեռք առնում Հայ գրականությունից հայ բառը հանելով։ Ես սպասել եմ բավականին երկար, եւ հիմա հայտնում եմ իմ անվստահությունն այս իշխանությանը», ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյան ՀՀ Կառավարություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին