f

Անկախ

Սուտը և գաղափարախոսական պեդոֆիլիան գունավոր հեղափոխության գործիքներ․ Վահան Իշխանյան


Արևմտյան ֆոնդերը հավաքագրում են 15-20 տարեկան պատանիների ու «մարդու իրավունք», «արդարություն», «կոռուպցիայի դեմ պայքար», «ազատություն» ու նման հաճելի քյարփինջներով սարքում ակտիվիստներ շահերին հակասող ռեժիմների դեմ հեղափոխություններ անելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Սուտը և գաղափարախոսական պեդոֆիլիան գունավոր հեղափոխության գործիքներ» խորագրով գրառման մեջ նշել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։

«2016-ին Դուբլինում մի կոնֆերանսի էի, մի ռուս իրավապաշտպանի հետ զրուցում էի, բողոքում էր Պուտինից, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ էր խոսում, և ինչ էր ասում՝ Մարգարիտան գնացել ԱՄՆ-ում երկու երեխա է ծննդաբերել, իսկ ինքը ամբողջ օրը ԱՄՆ է քննադատում։ Զարմացա ու զայրացա՝ իրոք, ինչպիսի երկերեսանիություն է, ու այդ օրվանից Սիմոնյանի նկատմամբ վերապահում ունեի։

 

 

Նոր լսում էի Մարգարիտա Սիմոնյանի հարցարզրույցը Սոլովյովի մոտ, Սիմոնյանը ասում էր՝ Նավալնին տարածել էր, թե ինքը ԱՄՆ-ում ծննդաբերել է, բացարձակ սուտ, այդպիսի բան չկա, ով ուզի՝ կարող է հեշտ ստուգել։ Մարգարիտային զրպարտել է այն Նավալնին, որ դարձել է Հանրային հեռուստատեսության մեկնաբան։

Էլի խաբվել եմ։ Ինքս հասկանալով թե ինչպես է նախկինում սուտը ազդել վրաս, որ մոլորված եմ եղել շատ հարցերում, գնալով ամեն կերպ փորձում եմ առավել զգոն լինել, որ պրոպագանդայի զոհ չդառնամ, բայց մեկ է, սուտը այնպիսի հեղեղով է թափվում, որ ինչ-որ տեղից էլի սողոսկում ու մոլորեցնում է քեզ։ Բա ուրիշնե՞րը, իենց գործերով տարված, որ ստի հեղեղի առաջ ոչ մի պատնեշ չեն սարքում։

Մարգարիտա Սիմոնյանը ասում է ԱՄՆ-ն իր ազդեցության գործակալների միջոցով, իր շահերին հակասող կառավարությունները հեռացնում է ստերով, քանի որ ճշմարտությունը քիչ է հեղափոխություն անելու համար», գրել է հրապարակախոսը։

Ըստ Վահան Իշխանյանի՝ ԱՄՆ-ն ստերը տարածելու համար տարբեր երկրներում հավաքարգում է պատանիների, որոնց դարձնում ստախոսներ․

«Սիմոնյանը բնութագրեց այս հավաքարգումը՝ գաղափարախոսական պեդոֆիլա. երբ արևմտյան ֆոնդերը  հավաքում են պատանիներին 15-20 տարեկան, ու «մարդու իրավունք», «արդարություն», «կոռուպցիայի դեմ պայքար», «ազատություն» ու նման հաճելի քյարփինջներով սարքում ակտիվիստներ, որ իրենց շահերին հակասող ռեժիմների դեմ հեղափոխություններ անեն։ Նրանց բացատրում են նաև, որ հանուն հեղափոխության, եթե անհրաժեշտ լինի, պետք է նաև սուտ խոսել, նրանք էլ հետզհետե արդարությունը մոռանում, դառնում են ստախոսներ։

Դիպուկ բնորոշում է՝ տեսել եմ ԱՄՆ-ի ֆինասավորած սեմինարներում քաղաքներից ու շրջաններից հավաքած անմեղ ու բոցկլտուն աչքերով աղջիկներն ու տղաներն ինչ ակնածանքով են նայում բանախոսին, եթե ամերիկացի է՝ որպես գուրուի են նայում, ակնածանքը պաշտամունքի է վերածվում։ Հափշտակված կլանում են բանախոսների ամեն խոսքը, հետևում պատին կպցրած գունավոր ստիկերներին։ Նրանց մեջ հաջողակներին կրթաթոշակներ են տալիս ու տանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիա՝ կատարելագործելու։ Մի քանի տարի անց տեսնում ես, թե էդ պատանիները մեծանալով ինչպես են ամբողջ կյանքը հաճույքով կատարում պարտնյորի բոլոր շահերը ու վերածվում բանսարկուների։

Այսպես ստեղծվում են բանակներ՝ խոշոր ֆինասավորմուներով, քաղաքի կենտրոնում գրասենյանկներով, ու տաշում են հասարակության կարծիքը, դզում նրանց օգտին, և բանակը համալրվում է կամավորներով, այն տաշված ուղեղներով միամիտներով, որոնք առանց կոպեկի, արդեն անձնուրաց այդ շահերի հոսանքի մեջ են ընկած, ու սկսում են հայրենի երկրի անվտանգության հիմքերը քանդել։ Տեսեք թե ինչպես քանդեցին Լիբիայի  Սիրիա եւ մինչև Ուկրաինա։

Որ այդպիսի զինվորագրված կամավորականի ասես՝ գիտես քո գլուխը տաշելու վրա մեծ ֆինանսներ են ծախսվել, կգժվի՝ ոնց թե այ ստրուկ, մեր ինքնիշխանությունը, հպարտությունը, ֆլանը, ֆստանը», գրել է Վահան Իշխանյանը։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում հեղափոխություն խմբագրի ընտրանի

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին