Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի Գրան Պրիի 8-րդ փուլը: Հայաստանցի 20-ամյա գրոսմայստերը մրցաշարի եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևին:
Գրան Պրիի 8-րդ փուլը մեկնարկել էր հուլիսի 21-ին․ մրցաշարին մասնակցել է 745 շախմատիստ։