ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում քիչ առաջ ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել` իրենց բողոքն արտահայտելով ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Երիտասարդները ակցիային եկել էին ՀՀ եւ Արցախի Հանրապետության դրոշներով եւ պաստառներով, նրանք երգեցին ՀՀ օրհներգը, հայկական ազգային-ազատագրական երգեր, եւ պարեցին հայկական պարեր: