f

Անկախ

Մենք չհարմարվող, պայքարող, կռվող ու հաղթող տեսակ ենք. «Ջևիկ» Միքայելյանների հաջողության գրավականը


Եղբայրներ Մամիկոն և Աշոտ Միքայելյանները  գյումրեցի  նկարիչ-քանդակագործ  և զարդագործ են։ Նրանք նաև երկվորյակներ են՝ Գյումրու բարբառով «ջևիկ», որն էլ դարձրել են իրենց համար ապրանքանիշ` JEVO ։ Որպես Գյումրու գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ, եղբայրները զարդարվեստով սկսեցին հետաքրքրվել, երբ իրենց հոր համար պատրաստեցին կախազարդ և ստացան բազմաթիվ պատվերներ ընկերներից, բարեկամներից և նույնիսկ անծանոթներից, ովքեր տեսել էին այդ յուրահատուկ զարդը։

JEVO զարդերը պատրաստվում են արծաթից, արույրից, պղնձից՝ համադրվելով տարբեր բնական քարերի հետ։ Բոլոր զարդերը յուրահատուկ են և ձեռակերտ։ Երկվորյակները ստեղծում են գրեթե քանդակային, նկարչական գործեր՝ հատկապես անհատական պատվերների դեպքում:

Երկվորյակ եղբայրները միասին են աշխատում՝ քննարկում են, վիճում, համաձայնվում, արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք երկուսին էլ գոհացնում են:

 

Զարդեր ստեղծելիս տղաներին օգնում է Մամիկոնի կինը՝ Անին, ով նույնպես նկարչուհի է: Գյումրեցի նկարչուհի, զարդագործ, «Ռաշանի» ապրանքանիշի զարդերի հեղինակ Անի Ռաշոյանը մասնագիտությամբ նկարչուհի է , Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շրաջանավարտ։  Rashani զարդերի հավաքածուները պատրաստելիս Անին իրեն չի սահմանափակում՝ կիրառելով նյութերի լայն տեսականի պոլիմերային կավ, փայտ, բնական քարեր և նույնիսկ մրգերի կորիզներ։ Նա նաև համագործակցում է JEVO ապրանքանիշի հետ` մետաղի և կավի համադրությամբ զարդերի եզակի նմուշներ ստանալու համար։  Անիի ու եղբայրների գործերը տարբերվում են իրենց ոճով: Տղաների մոտ ծավալն ու ձևն է գերիշխողիսկ Անիի աշխատանքներում հիմնականում գերիշխում են վառ գունային լուծումները, չկրկնվող աբստրակ ձևերը:

Անին է իրենց ստեղծած  զարդերի մասին տեղեկություններ տարածում օնլայն հարթակում, պատվերներ ընդունում  և այս ողջ գործընթացը ղեկավարում: Նշենք, որ երիտասարդ զարդագործների աշխատանքներում հիմնականում գերակշռում է հայկական սիմվոլիկան:

«Անկախ»-ը  զրուցել  է   JEVO  ապրանքանիշի  հիմնադիրներ  Մամիկոն և Աշոտ Միքայելյանների հետ:

-Դուք  նկարիչքանդակագործներ եք, բայց ավելի շատ հայտնի եք որպես կանացի  ինքնատիպ, յուրօրինակ զարդերի հեղինակԶարդարվեստով զբաղվելու մտահղացումն  ինչպե՞ս  է  առաջացել:

-Նախ, երբ այդ մասին հարցնում եք՝  միանգամից ասեմ, մենք ինքնուսներ չենք: Հայտնին և անհայտը  չգիտեմ, բայց  առաջին հերթին քանդակագործներ ենք, նոր նկարիչ  և  զարդագործ: Սովորել ենք Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի «Կիրառական զարդարվեստ  և ժողովրդական արհեստներ»  բաժնում: Այդ տարիներին, ճիշտն ասած, բաժինը այդքան էլ  մեր  սրտով  չէր, քանի որ մենք քանդակագործ Կոշտոյան Զավենի սաներն էինք և ուզում  էինք քանդակագործ դառնալ, սակայն այդ բաժինը մեզ հնարավորություն տվեց հասկանալ մետաղների լեզուն  և  մեծ հաշվով  շատ հետաքրքրեց մեզ:  Զարդ պատրաստելու փորձեր արել ենք ուսանողական տարիներին, սակայն  Jevo ապրանքանիշը, որպես այդպիսին, ստեղծվել է 2011թ.-ից: Բանակից վերադառնալուց հետո, տանեցիներին օգնելու, գումար վաստակելու խնդիր կար: Ճիշտն ասած մենք ազատ ստեղծագործողներ ենք, և  ճանաչելով մեզ ,որոշեցինք բոլորից անկախ գործ սկսել, որը չէր ենթադրում տնօրեններ.  ուզում էինք մենք մեր տնօրենը լինել:  Հիշում եմՎինի Թուխի կախազարդն էինք պատրաստել, մեր բանալիների համար , հայրիկս տեսնելով վերցրել  էր  և գնացել   աշխատանքի, աշխատակիցները միանգամից  ցանկացել  էին  պատվիրել: Վերադառնալով տուն հայրիկս ասց , որ երկու պատվեր ունեք, և այդտեղից սկսվեց Jevo ապրանքանիշի  ծնունդը:

-Համավարակի օրերին, արտակարգ դրության   պայմաններում գյումրեցի շատ արվեստագետների արվեստանոցներում ծնվում ու կյանքի են կոչվում   նոր  գաղափարներ  ու  աշխատանքներ: Հետաքրքիր   է  ստեղծված  իրավիճակը ի՞նչ  հետք  թողեց ձեր աշխատանքների  վրա:

-Գիտեք արվեստագետը, բացի նրանից, որ կրում է ինֆորմացիա, որի մասին  անգամ  ինքը  չգիտի  և բացահայտում է տարիների ընթացքում, միևնույն է ինքը նաև իր ապրած ժամանակաշրջանի արտացոլանքն է: Չեմ ասի մեծ ազդեցություն ունի կոնկրետ համաճարակը, բայց փոփոխությունները  միանշանակ  ազդեցություն  ունենում  են:

Ասենք այս պարագայում էլ, պատերազմական իրավիճակում է մեր երկիրը:  Եվ  մենք ինչպես էլ  փորձենք մեր սովորական առօրյայով ապրել, միանշանակ շատ բան փոխվում է:  Բայց ինքներս  չհարմարվող, պայքարող, կռվող ու հաղթող տեսակ ենք և դրական ենք մտածում:  Ի վերջո ամեն փորձությունից  և արհավիրքից հետո վերջում լույս է և խաղաղություն: Անկասկած շատ բան փոխվում է նաև աշխատանքների մեջ: Որպես այդպիսին հետք չեմ ուզենա  նշել  համավարակը, մտորումները  գուցե  հետք  թողնեն , բայց  ոչ  համավարակը:

-Ձեր  ինքնատիպ ու յուրօրինակ աշխատանքներում  կարծես  թե հիմնականում գերակշռում է հայկական սիմվոլիկան: Կասեք, ո՞րն է JEVO զարդերի ամենագլխավոր   առանձնահատկությունը:

-Հիմնականում սիրում ենք սիմվոլիկ զարդեր, որ ունի հստակ գաղափար և ինքը սոսկ զարդ չէ միայն, այլ  յուրօրինակ ստեղծագործություն: Քանի որ նկարիչներ ենք` ստեղծագործ մարդիկ,   մեր պատրաստած  ցանկացած զարդ իր յուրահատկությունը ունի, իր մոտեցումը, երբեմն նաև իր պատրաստման ինքնատիպ տեխնիկան: Հայկական ուղվածություն ունի  աշխատանքների  մեծ մասը: Երբեմն հայկական մոտեցումով շոշափում ենք գլոբալ, համամարդկային հարցեր: Մեծ հաշվով  չէր կարող  չարտահայտվել  հենց հայկականը, քանի որ պապերիցս ժառանգել ենք  հենց հայի գենը և հենց այդ գենի կրողն ենք , հայ ազգի ներկայացուցիչը: Սիմվոլիկաներ առհասարակ  շատ եմ սիրում.  ցանկացած ստեղծագործություն պիտի ասելիք ունենա:  Երբեմն ասում ենք , թե ինչ ասելիք ենք դրել տվյալ զարդի մեջ, բայց  շատ հաճախ լռում ենք,  որպիսզի  զարդը կրող անհատն   ինքը փորձի գտնել, թե իր համար ինչն էր հարազատ տվյալ զարդի մեջ:   Համենայնդեպս  հիմա այդպես եմ կարծում, հատուկ  լոզունգի տակ  չեն մտնելու աշխատանքներս: Մենք սահմանափակումներն չենք ուզում դնել:

-Հիմնականում  ովքե՞ր են  JEVO ապրանքանիշի  յուրահատուկ   ու  տարբերվող   զարդերի  պատվիրատուները , հայաստանյան պայմաններում զարդերի պահնաջարկն ինչպիսի՞ն էԵվ  կան արդյո՞ք զարդեր, որոնցից երբեք չեք բաժանվի:

-Առհասարակ մեր զարդերը կրում են շատ տարբեր մարդիկ, հիմնականում այն մարդիկ, ովքեր  փնտրում են իրենց եսը, իրենց ինքնատիպությունն են ուզում շեշտել: Ոճային մարդիկ են, տարբերվող վառ անհատներ: Հիմնականում մենք մեր ստեղծած  Jevo ապրանքանիշը տեսնում ենք այնպիսի անհատների համար, ովքեր հասկանում են արվեստից, գնահատում ու սիրում են գրագետ և  ճաշակով մոտեցումներ ամեն ինչի մեջ: Շատ հայտնի մարդիկ էլ են կրում մեր զարդերը, անուններ չեմ  նշի, քանի որ չեմ սիրում , երբ մարդկանց անունները շահարկելով փորձում են  անուն ձեռք բերել, ինքնագովազդվել:  Հիմա  դա մարքետինգային քայլ է համարվում, բայց  մենք աշխատում ենք զերծ  մնալ այդ ամենից. մարդկանց ստեղծած անունից փոքրիկ նվաճումներ  ունենալ, շահարկելով ուրիշի հեղինակությունը: Այդ երևույթին վերջերս շատ-շատ եմ ականատես լինում

 Այո իհարկե, կան զարդեր, որոնցից երբեք չենք բաժանվի: Ավելի    դժվար ենք բաժանվում մեր նկարներից, քանդակներից:

- Դուք և  Ձեր եղբայրը հիմնականում սյուժետային մտածելակերպ  ունեք: Ի՞նչ  խորհուրդուղերձ  են  կրում  Ձեր  արվեստի  բացառիկ  գործերը:

-Գիտեք, երբ դու ստեղծագործում ես , չպիտի  ֆիքսվես միշտ նույնատիպ գործեր անելու վրա, նույն  ձեռագրով,  նույն տեխնիկայով:  Դա մեզ համար  ձանձրալի  կլինի: Մենք  անընդհատ փոխակերպվում ենք,   իհարկե,  մնայուն տեսանկյուններ  ունենք, որոնք հաստատ չեն փոխվի: Չենք պատրաստվում մեր բոլոր սետղծագործությունները մի հայտարարի  տակ ներկայացնել:  Դու չես կարող անընդհատ նույն երգը երգել, չէ որ դու ապրում ես : Աշխատում ենք , որ մեր իրար հաջորդող օրերը իրար նման չլինեն: Ամեն  Աստծո  օրը  բերում է մի նոր գույն  քո կյանքին, մի նոր միտք , մի նոր գեղեցիկ մարդկային դրսևորում, նոր հույս . այնպես որ հետագայում էլ  չենք  փորձելու  հարմարեցնել մեր ամբողջ գործերը նույն մտքի շուրջ: Ստեղծագործ մարդուն դա կաշկանդում և սահմանափակում  է,   հավատացնում  եմՏեսեք դուք նկատել եք, որ հայկական սիմվոլիկան գերիշխում է  մեր  գործերում, գուցե  և , բայց  շատ համամարդկային հարցեր ենք  շոշոփում, ասենք  մարդկային  ծնունդ, նոր կյանքի սկիզբ`  սա անծայրածիր  թեմա  է: Կարևորը , որ աշխատանքիդ  մեջ  լինեն  այն  բանալիները, որով դիտողը կփորձի  գտնել   բուն   միտքը:

-Ձեր զարդերում նյութի առումով կարծես  թե  սահմանափակումներ  չկան, նույնիսկ  որոշ գործերում համադրվում  է անհամադրելի թվացող մետաղն ու քարըԻսկ ձեր կնոջ՝ Անիի   նկարչական  մասնագիտությունը  օգնու՞մ  է  ձեզ  այս  գործում:

-Տեխնիկաների վրա չենք ֆիքսվելու, ամեն աշխատանք իր մոտեցումը ունի, մենք էսքիզներ ենք անում , համադրությունները  հատուկ  չեն  արվում , երբեմն  քարն է  հուշում, ինչպես  ճիշտ  կդիտվի, ինչ միջավայրում, կամ ինչ նյութերի համադրությամբ:   Դա անբացատրելի , միստիկ ստեղծագործական պրոցեսն   է, գուցե   ճաշակը, կամ կրթվածությունը, երբեմն նաև հույզերդ ու մտքերդ: Կնոջս՝  Անիի  նկարչական շնորհը  իրեն  է օգնում առաջին հերթին՝  իր աշխատանքների մեջ, նա ևս ունի զարդերի  իր  ապրանքանիշը՝  Rashani-ն:  Սակայն երբեմն մեր երկու ապրանքնաիշերը համատեղ աշխատանքներ  են   ներկայացնում: Իհարկե,  մենք  շատ խոսում ենք , քննարկում ենք դեռևս անավարտ ստեղծագործությունները ,մենք ընկերներ ենք առաջին հերթին, նկարիչ  ընկերներ ենք երեքով:  Կան նաև  աշխատանքներ, որ երեքս էլ աշխատում ենք  նույն  գործի վրա: Անիի գունային համադրությունները  կարող  եք  տեսնել մեր  համատեղ  մետաղով և էմալով զարդերի մեջ:

-Հաճախ  եք  հարցազրույցներում  կրկնում, որ  դուք  սոսկ զարդեր պատրաստողներ  չեք, այլ զարդերի քանդակագործներ եք՝ երբեք չեք կրկնում  նույն  զարդըԻսկ  ինչպե՞ս  են ստեղծվում  այդ  ինքնատիպ զարդերըո՞րն է ձեր  ներշնչանքի աղբյուրը:

-Ճիշտ եք մասամբ`  մենք քանդակագործ ենք , ոչ թե զարդերի քանդակագործ:  Զարդերը չկրկնելու խնդիր չունենքամեն դեպքում եզակիության սկզբունքը պահում ենք , քանի որ շատ տարբեր տեխնիկաներ ենք օգտագործում ու հիմնականում աշխատանքները բացառապես ձեռքի աշխատանքներ են: Զարդերը նախագծում, պատրաստում  ենք մենք : Կան զարդեր,  որոնք սիրվում  են  շատ մարդկանց կողմից  ու ստպված ենք լինում նմանատիպը պատրաստել: Նույն էսքիզով երկու աշխատանք  տարբեր են լինում.  Հենց  դա է ձեռքի աշխատանքի առանձնահատկությունը: Ոգեշնչում է կինը, ռիթմը , կյանքը  ու միանշանակ բնությունը , դա վերաբերվում է նաև մարդկային բնությանը: Ամեն  մեկս ինդիվիդում ենք, ցանկացած մարդ տարբեր  է. մեզ միշտ հետաքրքիր է եղել   բացահայտել մարդուն:

-Ձեր  զարդերի հայտնիության մասին կարելի է դատել անգամ նրանից, որ  արդեն մի քանի ագամ փորձել են այդ անվան տակ կեղծել և վաճառելՈ՞րն  է ձեր՝ երիտասարդ արվեստագետներիդ  հաջողության գրավականը:

-Հաջողության գրավականը միմիայն սերն է աշխատանքիդ հանդեպ: Երբ սիրում ես այն աշխարհը, որ քոնն է: Առհասարակ կյանքի շարժիչ ուժը, միանշանակ ,համարում եմ սերը

Գիտեք,  երբ  գողանում են միտքդ  և ներկայացնում նույնությամբ, ցավոտ է կրկնակի, որովհետև աշխատանքդ  ծնվում  է  հույզերի արդյունքում: Մարդիկ միանգամից, այդ քո անցած ճանապարհը, սոսկ պրոդուկտ են նայում և ինչ որ չնչին գումար աշխատելու համար, ոչ միայն ոտնատակ են տալիս իրենց եսը` պատնեշելով իրենց հետագա զարգացումը, այլ նաև այդ մոտեցումով արժեզրկում են են ամենը,  ինչը  զգացել ես ստեղծագործելիս: Հուսամ մի օր կլինի Հայաստանում ավելի մաքուր դաշտ , որտեղ նման երեևույթները տեղ չեն ունենա

Հարցազրույցը՝ Թամարա  Թորոսյանի

Հայաստան հարցազրույց Մամիկոն Միքայելյան Աշոտ Միքայելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին