Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի 34-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը չորրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին Ռամոսը տեղեկացրել է` գրառում կատարելով Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում.
«Ուրախ եմ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին: Նա ծնվել է 18:56-ին, քաշը՝ 3.270 կգ: Երեխան և մայրիկն իրենց հրաշալի են զգում»: