f

Անկախ

«Մեդիա պաշտպան»-ը հայտարարություն է տարածել՝ «Հանրայինին» գովազդ հեռարձակելու իրավունք տալու կառավարության նախաձեռնության մասին


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Անընդունելի է մասնավոր հեռուստաընկերությունների դեմ հերթական արշավը 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում:

Ըստ նախագծի հիմնավորման, Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու Հանրային հեռուստաընկերության կողմից իր սահմանադրական առաքելության պատշաճ իրականացմանը, այն է՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը: Լրացուցիչ՝ Հանրային հեռուստատեսությանը նաեւ ըստ էության, հնարավորություն է տրվել սպոնսորական հաղորդումներ հեռարձակել։

Քանի որ Հայաստանի գովազդային դաշտը սահմանափակ է, այս հնարավորությունը բերելու է այս դաշտի վերաբաշխման և կտրուկ հարվածելու է մասնավոր հեռուստաընկերություններին, որոնք չունեն պետբյուջեից ֆինանսավորում և աշխատում են բացառապես գովազդային գումարների շնորհիվ։ Հանրային շահ ասվածը տվյալ դեպքում չի կարելի մեկնաբանել այլ կերպ, քան գործող իշխանության շահ, և այլակարծության համար գործող հեռուստատեսությունների հնարավորությունների սահմանափակում։

Առանց այն էլ հսկայական բյուջետային միջոցների տնօրինող Հանրային հեռուստատեսությունը պարզապես կարիք ունի էֆեկտիվ կառավարման, և այդ դեպքում իր վարկանիշով չէր զիջի մի քանի անգամ ավելի պակաս ֆինանսավորում ունեցող մասնավոր հեռուստաընկերությունների։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մասնավոր հեռուստաընկերությունների դեմ հերթական արշավն անընդունելի է համարում։ Սա մասնավոր ընկերություններում հնչող այլակարծությունը և ազատ խոսքը ճնշելու հերթական քայլն է։ Մասնավոր հեռուստաընկերությունները, եթե կորցնեն առանց այն էլ սուղ գովազդային բյուջեի մի հատվածը մեծ հավանականությամբ կկրճատեն իրենց գործունեությունը։ Իշխանությունները մասնավոր ընկերություններին փորձում էին զրկել եթերից հանրային մուլտիպլեքսից օգտվելու հնարավորությունից զրկելով, բայց այդ ցանկությունը բախվեց հանրային և մասնագիտական քննադատությունների պատին և փշրվեց և ահա հերթական փորձը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ ֆիքսում է և հայտարարում, որ իշխանությունները մամուլի ազատության սահմանափակման հետևողական քաղաքականություն են վարում»։

Մեդիա պաշտպան Հանրային հեռուստաընկերություն

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին