f

Անկախ

Վերականգնել խաղաղ եւ անվտանգ ակցիաների իրավունքը. Էլինար Վարդանյան


Համաճարակի դեմ պայքարի միջոցները շարունակում են կրել հիմնականում ձեւական բնույթ, եւ դա է առաջին հերթին վկայում մահերի խիստ բարձր թիվը, ինչն անթույլատրելիորեն դառնում է մեր առօրյա լրահոսը։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արտակարգ դրության սահմանափակումները դադարում են կապ ունենալ վարակի տարածման կանխարգելման խնդրի հետ։

Սրան զուգահեռ՝ օր օրի աճում է սոցիալական լարվածությունը, մեծանում է տարբեր սոցիալական շերտերի չլուծվող եւ կուտակվող խնդիրների բեռը։ Արտակարգ դրության սահմանափակումների պատճառով զրկված լինելով իրենց օրինական շահերը բարձրաձայնելու, իրենց խնդիրները հրապարակայնացնելու սահմանադրական իրավունքից, հասարակության տարբեր շերտերում կուտակվում է դժգոհության, անհուսության մեծ էներգիա, որը երկրում ստեղծում է լարվածության եւ հանրային պոռթկման մեծ պաշար։ Մի կողմից՝ չեն լուծվում խնդիրները, եւ դրանց ծավալը հարաճուն մեծանում է, մյուս կողմից՝ մարդիկ զրկված են դրանք բարձրաձայնելու, բողոքի եւ անհամաձայնության խաղաղ ակցիաների միջոցով իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Ճնշող մեծամասնությամբ՝ դրանք արդարացի բողոքի ձայներ են, որոնք հնարավոր չի լինում տեղ հասցնել։ Բողոք, որը ձեւավորվում է կառավարության եւ իշխանության այլ թեւերի՝ չմտածված գործունեության արդյունքում։

Արտակարգ դրության վերացումը եւ խաղաղ զանգվածային ակցիաների սահմանափակումների վերացումը պետք է դառնա ընդհանուր հանրային պահանջ։

Հատուկ ուզում եմ ընդգծել. այսօր կան այդ հավաքները վարակի տարածման տեսանկյունից անվտանգ ձեւով կազմակերպելու, անվտանգության նորմերի խելամիտ պահանջները պահպանելու բոլոր հնարավորությունները:

Կա տպավորություն, որ կառավարությունը չի գիտակցում, որ սահմանափակումների արհեստական ձգձգումն ընդամենը ժամանակի վատնում է, եւ դժգոհությունների զսպանակը մի օր կարող է պայթել լրիվ այլ՝ անցանկալի եւ անկանխատեսելի տրամաբանությամբ։ Տարբեր երկրներում նմանատիպ զարգացումներն իմ ասածի վառ ապացույցն են։

Խաղաղ եւ համաճարակային տեսակետից անվտանգ հավաքների եւ հրապարակային միջոցառումների կազմակերպման սահմանափակումների վերացումը կարեւոր քայլ է  երկրում ընդհանուր երկխոսության եւ սահուն, անցնցում զարգացումների համար։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին