Ուշադիր նայեք, (news.am-ը բառացի արտատպել է աննա հակոբյանի հուլիսի 26-ի ֆեյսբուքյան հայտարարությունը որը նա հայերեն, ռուսերեն և անգլերենով տարածել է) թե նիկոլի կինը ինչ հմտությամբ և նենգաբար ու ընդամենը 2 շաբաթ անց, կեղծում է ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի վրա հարձակման օրը: Նա նենգաբար ու մի քանի անգամ և երեք լեզուներով նշում է, որ ադրբեջանը սկսել է հարձակումը հուլիսի 13-ին ու շեշետում է` նոր նոր էր սկսել հարձակումը:
Կից տեղադրել եմ նաև ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակի Հուլիսի 12-ին արված պաշտոնական գրառումը որը մանրամասն նկարագրում է ժամ առ ժամ Հուլիսի 12-ին նախ ադրբեջանցիների բլեֆը ուազիկի հետ կապված հետո նույն օրը, հուլիսի 12-ին կեսօրից հետո արդեն լայնամասշտաբ հարձակումները Տավուշի մեր դիրքերը գրավելու համար: Նիկոլի ադրբեջանի համար աշխատող կինը ամեն ինչ արել է իր այս գրառման մեջ իրականում ի օգուտ ադրբեջանցիների այդ թվում նաև նենգաբար ու միտումնավոր կեղծելով հարձակման օրը: Սա շարունակությունն է նիկոլի` ՀՀ պաշտպանության նախարարին կառավարության նիստում ի լուր համայն աշխարհի արված հայտարարությանը, թե բա կարող է ադրբեջանցի զինված զինվորները հուլիսի 12-ին պարզապես մոլորվել էին և պատահաբար էին մտել մեր պետության տարածք և չէին ուզում հարձակվել մեր դիրքերի վրա, ուստի ինչու՞ են մեր զորքերը կրակ բացել նրանց վրա (ՀՀ պետական տարածքում!)
Հասկանալի է չէ՞, թե մարդ ու կնիկ ինչ նենգ խաղեր են տանում ի օգուտ ադրբեջանի և ի վնաս Հայաստանի Հանրապետության: Ձայն հանեք նիկոլին սատարող ու հիմա փրփուրներից կախված ստահակներ: Քանի՞ գռոշ եք ատացել կամ ստանալու սպասումով եք, որ սատարեք էս պետական դավաճան զույգին