Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900-ը: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Չինաստանում այս վարակի հետևանքով զոհվել է 908 մարդ: Վարակվածների թիվը անցնում է 40.1 հազարը: Բուժվել է 3281 մարդ: