f

Անկախ

Հանրաքվեն էլ վարկաբեկվեց. Ինչքան էլ լավատեսության թմրանյութ ներարկվի ձախողումը անխուսափելի է


37 թվի դեպք. դպրոցի ուսմասվարը ուզում է տնօրեն դառնալ, բասնակրություն է գրում թե տնօրենը հակահեղափոխական խմբակ է բացել, տանում տնօրենով ու մի քանի դասատուներով գնդակահրարում են։ Նիկոլ Փաշինյանն էլ ՍԴ դատարանը զավթելու համար բանսարկություններով քրեական գործեր սարքեց ՍԴ նախագահի դեմ, բայց չստացվեց, 37 թիվ չի, փաստաբան ունենալու իրավունք ու միջազգային կառույցների անդմակցություն կա, չես կարող հեշտ գործ սարքել։ Տարբերակ չկար, մնաց տղա բերելը ՍԴ֊ի վրա, մի անգամ ամբոխ տարավ անցյալ տարի մի քանի անգամ շրջափակեցին ՍԴ֊ն, էլի չստացվեց, հիմա էլի ամբոխ է տանում՝ անունը դնելով հանրաքվե, այսպիսով ՍԴ դատարանի մի քանի աթոռի վրա իր մանկլավիկներին դնելու համար արժեզրկեց ժողովրդավարության ևս մի գործիք՝ հանրաքվեն։
Լավատեսոթյուն ծծել չի այնտեղ ուր լավատես լինելը կեղծավորություն է կամ հիմարություն, իրատես կանխատեսում է որ Փաշինյանը ձախողվելու է, ահավոր է ձախողվելու, նա հեծնել է պատրաստի պետական մեքենայի վրա, որն ինքն իրեն աշխատում է և իր իշխանության ուժը ստեղծում այդ ապարատը ստեղծողներին հայհոյելով ու զրպարտելով, ուրիշ ուժ ու շնորհք չունի։ 

Չգիտեմ հանրաքվեն ինչ արդյունք կտա, բայց այն կլինի այդ ուժը օգտագործելու վերջին հնարավորությունը։ Իսկ ձախողումը կգա գուցե մի կամ երկու կամ երեք տարուց կամ «լավատսների» համար թող լինի հինգ տարուց, կախված այն հանագամանքից թե պատրաստի այդ պետական ապարատը ինչքան կարող է ծառայել ապաշնորհ ու չարակամ ղեկավարի ձեռքում, բայց տապալումը անխուսափելի է՝ աղքատ երկիրը որը կարիք ունի ներդրումների ու տնտեսության համար հանգիստ մթնոլորտի՝ չեն լինելու ՝ ոչ միայն ներդրումներ չեն լինի, այլև շատերը իրենց փողերը փախցնելու են, որ այս անկուշտ իշխանամոլի ու փոքրոգի բռնկալի աչքին չընկնեն։
էն 37 թվին ուսմասվարը դարձավ տնօրեն, բայց հետաքրքիր է, որ նույնիսկ էն ժամանկներում, 12 տարի անց բանսարկուն դատապարտվեց սուտ մատնություն անելու մեղադրանքով։

հանրաքվե Սահմանադրական դատարան Վահան Իշխանյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին