f

Անկախ

Գիտնականներին զարմացրել է խորհրդավոր իտալական կղզին, որտեղ կորոնավիրուսով չեն վարակվում


Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իտալական Ջիլյո կղզու 800 բնակիչներից  որևէ  մեկը համաճարակի սկսվելուց ի վեր COVID-19-ի ախտանիշներից չի բողոքել՝ չնայած հիվանդության տարածման պայմաններին։  Գրում է Gazeta.ru-ն։

Կղզու բնակիչները մշտական ​​կապի մեջ են նավահանգստի մերձակայքում կամ նեղ փողոցներում խիտ բնակեցված  տներում ապրող մարդկանց  հետ։

Բժիշկ Արմանդո Շիաֆինոն, որը կղզու միակ բժիշկն է, սկզբում շատ անհանգստացած էր կորոնավիրուսի հավանական տեղական բռնկման  պատճառով: Բժիշկը հայտնել է, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են կարմրուկը կամ ջրծաղիկը մի քանի օրվա ընթացքում են տարածվում  ամբողջ կղզու տարածքում:

Միլանի համալսարանի մամոլոգ Պաոլա Մուտին, որը նաև համաճարակաբանություն է դասավանդում, որոշել է պարզել, թե ինչու այս անգամ ոչ ոք չի վարակվել:

Ջիլյոյում  կորոնավիրուսով վարակման առաջին  դեպքը 60-ամյա մի տղամարդու մոտ էր  հաստատվել, որը   կղզի էր ժամանել փետրվարին: Նա իր  հարազատներից մեկի թաղման էր  մասնակցել, և ըստ Մուտիի, անընդհատ հազացել էր: Նույն օրը նա  լաստանավով  մայրցամաք  էր  վերադարձել  և երեք շաբաթ անց մահացել հիվանդանոցում:

Մի քանի շաբաթ անց կղզի ևս 3 վարակված հյուրեր  էին ժամանել: Նրանցից մեկը գերմանացի էր եղել, որը  մի քանի օր անցկացրել էր Ջիլյոյում  ընկերների հետ և սնվել  հանրային սննդի վայրերում: Մի քանի շաբաթ անց, ուժեղ հազի պատճառով, նրան հետազոտել էին և նրա  մոտ կորոնավիրուս   էր հայտնաբերվել։

Եղել են նաև այլ դեպքեր, երբ կորոնավիրուսով վարակված մարդիկ ժամանել են կղզի: Սակայն տեղի բնակիչներից ոչ մեկը չի հիվանդացել: Կղզու 800 բնակիչներից 723-ը համաձայնել են թեստեր հանձնել հակամարմինների առկայության համար։  Արդյունքում հակամարմիններ հայտնաբերվել  են միայն մեկ տարեց իտալացու մոտ, որը ժամանել էր նույն լաստանավով, ինչ  գերմանացի հյուրը:

Մինչ այժմ Պաոլա Մուտին չի պարզել, թե ինչու  կղզում ոչ ոք  կորոնավիրուսով չի վարակվել և նախատեսում է ուսումնասիրություն գրել այս թեմայի շուրջ: Ըստ նրա ենթադրությունների՝ կղզու  բնակիչները պարզապես չեն ենթարկվել կորոնավիրուսի  ազդեցությանը։

Աշխարհում Իտալիա Ջիլյո 2019-nCoV կորոնավիրուս

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին