Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային զսպումը ազգային անվտանգության երաշխիք է համարում։ Այդ մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք պետք է բացարձակ ուժ ունենայինք, որպեսզի կանխենք և զսպենք հենց պատերազմը, որպեսզի ցավը, ինչպիսին 1950-ականների պատերազմն էր, այլևս չկարողանա նորից կրկնվել», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը Կորեական պատերազմի ավարտի տարեդարձին նվիրված ելույթի ժամանակ:
Ըստ Կիմ Չեն Ընի, Հյուսիսային Կորեայի հողի վրա միջուկային զսպման շնորհիվ «այլևս պատերազմ չի լինի», և ԿԺԴՀ-ին հավերժ կապահովվի խաղաղ գոյություն: