f

Անկախ

Ինչու՞ է մեզ պետք ամուր ընտանիք, լուսավորյալ դպրոց ու հոգևոր Հայաստան. Տարոն Սիմոնյան


ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս օրերին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են իրականացնում Նախիջևանում, իսկ Թուրքիան միաժամանակ նաև զորավարժություններ է իրականացնում հայ֊թուրքական սահմանի մոտ (երկու դեպքում էլ մեր պատմական հայրենիքում), շատերիս մոտ հարց է առաջանում ՝ երբ է գալու այն ժամանակը, երբ՝

-մենք ազատ կլինենք վախից, որ մեր հարևանները վաղը կամ մյուս օրը սպառնալիք չեն լինի մեր ազգային անվտանգությանը, մեր պետականությանն ու մեր ընտանիքներին,

-մեր բարեկամներն ու գործընկերները վստահելի կլինեն այն աստիճանի, որ մեր զորությունը չեն դիտարկի որպես անթույլատրելի ազատության, այլ՝ իրական բարեկամության գրավական,

-երբ «Հայաստան» բառը լսելիս աշխարհում մարդիկ կունենան վեհության, վերածնության, արարման ու անհաղթահարելիության համամարդկային արժեքի ապրում։

Պետք չէ այլ տեղերում փնտրել այս խնդիրների լուծման բանալին։
Այն շատ մոտ է՝ ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻ, ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ու ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ձեռքերում։

Կունենանք ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ ՝ մայրական սիրո և հայրական արժանապատվության շաղախով, ուրեմն ազատ կլինենք վախից, եթե անգամ բազմապատկված հակառակորդներն ամեն օր զորավարժություններ անեն, որովհետև ամուր ընտանիքից ԱՆՊԱՐՏ ԶԻՆՎՈՐ է դուրս գալիս։

Կունենանք ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԴՊՐՈՑ ՝ ուսուցիչների նվիրումով շաղախված, ուրեմն մեր բարեկամներն ու գործընկերները կհարգեն մեր ազատությունը և կհանդուրժեն մեր հզորությունը, որովհետև լուսավորյալ դպրոցից ԱՌԱՔԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ է դուրս գալիս։

Կունենանք ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՝ մտավորականների հոգևոր սնունդով շաղախված, ուրեմն աշխարհը հայ ազգին ու հայկական պետականությանը կդիտարկի որպես քաղաքակրթության փարոս, որովհետև Հոգևոր Հայաստանից ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐ է դուրս գալիս։

Տարոն Սիմոնյան ՖԲ Գրառում

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին