f

Անկախ

Ի՞նչ է սովորեցնելու ամերիկացի խորհրդականը, գուցե ինչպե՞ս Մարիամ Փաշինյանին դարձնել վարչապետի խորհրդական


Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ՀՀ վարչապետի համար խորհրդական կվարձի, որը կօգնի կոռուպցիայի դեմ պայքարում։ ՀՀ վարչապետի հակակոռուպցիոն խորհրդականի պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները։

Թեման, սակայն, աննկատ մնաց լրահոսում․ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում հաջողությամբ կարողանում է մանիպուլացնել հանրության ուշադրությունը՝ սադրանքներով և արհեստական աղմուկի միջոցով երկրորդելով շատ և շատ կարևոր թեմաներ։

Ինչևէ, ամերիկացի խորհրդականը ՀՀ վարչապետին և կառավարությանը աջակցելու է հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու հարցում։ Նա խորհուրդներ կտրամադրի ՀՀ իշխանություններին իրավապաշտպան ոլորտում բարեփոխումներ մշակելու և իրագործելու հարցերով, կզբաղվի ուսումնական ուղևորությունների կազմակերպմամբ, քննիչների համար վերապատրաստումներով և ամենակարևորը՝ կկառավարի ԱՄՆ-ից ֆինանսավորվող նախագծերը։

Այս լուրը բազմաթիվ հարցեր է առաջ բերում։ Նախ, Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ի հունիսին է հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիա չկա։ «Հայաստանում կոռուպցիա չկա։ Ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է»,- ասել է ՀՀ կառավաության ղեկավարտ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսկ արդեն 2019-ի դեկտեմբերին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը,  Փաշինյանը վերահաստատել է իր խոսքը՝ նշելով, որ այո, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։

Բնականաբար, հարց է առաջանում, թե կոռուպցիա չունեցող երկրում ինչի դեմ են պայքարելու ամերիկացի խորհրդականի աջակցությամբ։ Թե՞ գուցե կոռուպցիայի բացակայութան մասին պնդումը  հերթական պոպուլիստական հայտարարությունն էր, որը հաճելի պիտի լիներ հանրության ականջներին ու ապահովեր իշխանությունների բարձր ռեյտինգը խորհրդարանական ընտրություններից առաջ։

Հաջորդ ոչ պակաս կարևոր հարցը։ Ինչո՞ւ պետք է ՀՀ վարչապետի հակակոռուպցիոն խորհրդականը լինի ամերիկացի։  Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ն բոլորովին էլ առաջատար դիրքերում չէ  ըստ Թրանսփարենսի ինթերնեյշնլի  կենտրոնի կողմից հրապարակվող ամենամյա «Կոռուպցիոն ինդեքսի» տվյալների համաձայն։ 2019-ի տվյալների համաձայն ԱՄՆ-ն այս ցանկում 23-րդն է։

Կոռուպցիայի ընկալման համաթվի 2019-ի աղյուսակի համաձայն՝ կոռուպցիայից ամենաշատը զերծ երկրներն են Նոր Զելանդիան և Դանիան․ այս երկրները գնահատման 100 միավորանոց սանդղակում հավաքել են 87 միավոր՝ գլխավորելով կոռուպցիայից զերծ երկրների աղյուսակը։ Ցանկում հաջորդում են Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան, Սինգապուրը, Նորվեգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Իսլանդիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրիան, Ավստրալիան, Հոնկգ Կոնգը, Բելգիան, Իռլանդիան, Էստոնիան, Ճապոնիան, Ուրուգվայը, Արաբական Միացյալ Էմիրությունները և նոր միայն ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք երկուսն էլ ունեն 69 միավոր և զբաղեցնում են 23-րդ հորիզոնականը։

Թվարկումը պատահական չէր։ Եթե նպատակն իսկապես կոռուպցիայի դեմ պայքարն է, ավելի ճիշտ կլիներ, որ խորհրդական ընտրեինք գոնե աղյուսակի առաջին տասնյակից։ Կամ, կարող էինք Էստոնիայից փորձագետ հրավիրել․ ի վերջո այս երկրի հետ միասին խորհրդային անցյալ ենք ունեցել, հետևաբար խնդիրներն էլ որոշակի ընդհանրություն ունեն։ Էստոնիայի փորձը Հայաստանի համար կարող էր ավելի օգտակար լինել, քան ԱՄՆ-ի փորձն է։ Ավելին, եթե մշակութային, մտածողության և համակարգային նմանությունները հաշվի առնելով փորձագետ ընտրեինք, ավելի ճիշտ կլիներ, որ հենց հարևան Վրաստանից մասնագետ հրավիրեինք։ Վրաստանն այս ցուցակում 44-րդն է 56 միավորով, մինչդեռ Հայաստանը 77-րդն է 42 միավորով։ Չգիտես ինչու՝ մեր իշխանությունները  նախընտրում են չտեսնել հարևան Վրաստանի հաջողությունները և ոչ էլ ցանկություն ունեն նրանց հաջողված փորձին ծանոթանալու։ Ասվածի լավագույն օրինակը COVID 19-ի դեմ պայքարն է և ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ սկանդալը, երբ Վրաստանի փորձին ծանոթանալու, վրացի գործընկերներից խորհուրդ հարցնելու  փոխարեն Արսեն  Թորոսյանը նախընտրեց կասկածի տակ դնել հարևան երկրում համավարակի դեմ իրականացվող պայքարի թափանցիկությունն ու պրոֆեսիոնալիզմը։

Չնայած ԱՄՆ-ն 23-րդն է կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն, սակայն հենց ամերիկացի մի շարք փորձագետներ համոզված են, որ ԱՄՆ-ում կոռուպցիան շատ ավելի լայն և համակարգային բնույթ ունի, քան ներկայացվում է։

Այդ մասին են վկայում պարբերական բնույթ ստացած սկանդալային բացահայտումները։ Օրինակ, վերջերս պարզվեց, որ ամերիկյան մի շարք հեղինակավոր ուսումնական հաստատություններում ընդունելությունը տարիներ շարունակ կոռումպացված է եղել։

Մեկ այլ սկանդալ՝ ինքնաթիռի կործանումից հետո պարզվեց, որ Boeing-ն առանց վերջնական փորձարկման է ինքնաթիռը շուկա դուրս բերել՝ օգտագործելով սերտ կապերը ԱՄՆ Ավիացիոն դաշնային ադմինիստրացիայի հետ։

Միչիգանի համալսարանի դասախոս Խուան Կոլը 10 ոլորտներից օրինակներով հիմնավորում է, թե ինչու է ԱՄՆ-ն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Հիմնավորումները վերաբերում են բնապահպանական ոլորտի քաղաքականությանը, ռազմական ոլորտի ծախսերին, քաղաքական գործընթացներին և հատկապես 2016-ի ընտրություններին, սոցիալական բևեռացման սրմանը և դրան նպաստող օրենքներին, արդարադատության և առողջապահական կամ դեղագործական ոլորտներին և այլն։

Ինչ էլ ասվի, սակայն, ավելի խոսուն չի լինի, քան իրողությունը, որ նախագահ Թրամփի խորհրդականներն են իր դուստրն ու փեսան, չնայած օրենսդրական արգելքին։ Եվ, բնականաբար, հարց է առաջացնում՝ ի՞նչ է սովորեցնելու ամերիկացի խորհրդականը ՀՀ վարչապետին։ Գուցե թե ինչպես իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին, դարձնի իր խորհրդականը։

Իսկ միգուցե ամերիկյան իշխանությունները ՀՀ իշխանությունների վրա «նայո՞ղ» են կարգում, որ ամերիկյան փողերն  ըստ իրենց հայեցողության և շահերի ծախսվեն կամ գուցե լվացվեն, որ ամերիկյան շահերի սպասարկումն էլ Հայաստանում լինի բարձր մակարդակի վրա և պետական, հատկապես իրավական  համակարգը «վարեն ու ցանեն», ինչպես կամենան։

Ամենայն հավանականությամբ ճիշտ  են վերը ներկայացված բոլոր տարբերակները։

 

 

 

Նիկոլ Փաշինյան ԱՄՆ պետդեպարտամենտ Կոռուպցիա խմբագրի ընտրանի

Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Ավելին
Ավելին