f

Անկախ

«ԸՆՏՐՎԱԾՆԵՐՆ» ՕՐԵՆՔԻՑ ՎԵ՞Ր ԵՆ


Քայլածների իշխանության համար ամեն ինչ ընտրովի է։

Եթե հիշում եք, սրանց՝ իշխանության գալուց հետո ամեն օր հաղորդագրություններ էին տարածվում, որ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ինչ որ մի տեղ աշխատանքի ձևակերպվելու, բայց գործի չգնալու համար։ Արմեն Աշոտյանը, իր ընկերոջ ու վարորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար նույնիսկ վճարեց պատճառված վնասը։

Մինչդեռ պարզվում է, որ ՍԴ ձրիակեր մի անդամին, իրենց քայլի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին մենք պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնենք, որ մի տարի շարունակ աշխատանքի չգնալով նա «բարեհաճել»է ստանալ մոտ 12 միլիոն դրամ աշխատավարձ ու պարգևավճար ու ավելի քան 1 տոննա վառելանյութ։

Բոլորիս աչքի առաջ են նաև «հեղափոխական» իշխանավորների՝ առանց դիմակի քեֆերը, «փառթիներն» ու ռաֆթինգները, ու նույն՝ դիմակ չկրելու համար սովորական քաղաքացիների՝ ձեռնաշղթաներով բերման ենթարկելու բազմաթիվ փաստերը։

Երեկ էլ հայտնի դարձավ «ընտրողական արդարադատության» հերթական աղաղակող փաստի մասին։ Քայլածների հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել «Ադեկվատ» միաբանության անդամներից Արթուր Դանիելյանի նկատմամբ՝ հայտնի միջադեպի ժամանակ Ալենь Սիմոնյանին հայհոյելու համար։ Ընդ որում, վերջինիս նկատմամբ հնչել են նույն բառերը, ինչ դեպքի նախորդ օրը ԱԺ-ում հնչել էին Էդմոն Մարուքյանի կողմից և ի պատասխան նրան՝ վերոհիշյալ Ալենь-ի շուրթերից, միմյյանց հասցեին։ Եթե Արթուրի կողմից հնչեցրած հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է, ուրեմն նույն՝ խուլիգանության մեղադրանք պետք է առաջադրվի նաև Ալենь-ին ու Էդմոն Մարուքյանին։ Ավելին՝ դրան հաջորդել է հարված ԱԺ փոխնախագահի կողմից, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածք (քթի կոտրվածք) է ստացել Արթուր Դանիելյանը։ Բայց մեր, քայլածների կողմից արդեն վաղուց իրենց հատկացված խեղկատակի ու հայտնի գործիքի դերի հետ հաշտված «իրավապահները» գործ են հարուցում Արթուր Դանիելյանի դեմ։

Քաղաքական հայացքների համար քրեական հետապնդումն ու ընտրողական արդարադատությունը հո պոզով-պոչով չե՞ն լինում։

Էսքանից հետո գոնե մի արտասանեք օրենքի առաջ բոլորի հավասարություն, իրավունքի գերակայություն բառակապակցությունները։ Դուք ուղղակի պատահաբար իշխանության հասած, ու երկիրը դեպի բռնապետություն տանող կիսագրագետների մի խմբակ եք։ Բայց վստահեցնում եմ՝ հայ ժողովուրդը արդեն հասկացել է ձեր էությունը ու շատ շուտով, ձեզ հասկանալի ձևով կասի՝ NO PASARAN ու ձեզ կճանապարհի հայտնի ուղղությամբ։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում Արթուր Դանիելյան Ալեն Սիմոնյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին