2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900-ը: Այդ մասին հայտնում է DXY.cn պորտալը: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ հիվանդությունով վարակվելու հետևանքով 908 մարդ է մահացել:
Բացի այդ ավելի քան 40.1 հազար մարդ վարակված է, իսկ 3281-ը բուժված է համարվում:
Հիշեցնենք, որ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է հանդիսանում: Վերջին տվյալներով՝ վիրուսով վարակվել է 20 697 մարդ: