Լողափը, որտեղ օրեր առաջ խնջույք էր կազմակերպվել, չի դադարեցնի իր աշխատանքը, սակայն այնտեղ այցելողները «ծանր–ծանր» պետք է գնան։
Պարետ Տիգրան Ավինյանը որոշել է 14 օրով կասեցնել Սևանի White Shorja լողափի խոհանոցի աշխատանքը։ Տեղեկությունը հրապարակված է Facebook սոցցանցում։
«Մենք բողոքարկելու ենք այդ ոչ համաչափ տույժի սահմանումը (բոլոր նմանատիպ դեպքերում կասեցումը եղել է 1-2 օրով)»,–նշված է գրառման մեջ։
Միաժամանակ հայտնում են` պարետի որոշմամբ պայմանավորված` փոփոխություններ են կատարվել աշխատանքում, սակայն չեն դադարելու հյուրեր ընդունել։ Պարզապես այնտեղ այցելողները պետք է իրենց հետ սնունդ տանեն։