f

Անկախ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒն. ընդունելության քննությունների մասով


Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ ընդունելության քննությունների հետ կապված ԿԳՍՄ նախարարության շուրջ ստեղծված լճացած վիճակին: Փաստացի մոտ հազարի հասնող դիմորդներ բախվել են անորոշության և չեն կարողանում գտնել լուծումներ այն թնջուկից, որն առաջացել է նախարարության անշրջահայաց գործելակերպի պատճառով: Ես առժամանակ պահպանում էի լռություն ողջ իրավական գործընթացը, ընդունելության հիմք հանդիսացած իրավական ակտերը խորությամբ ուսումնասիրելու, ոլորտում մասնագիտացված մի շարք իրավաբանների հետ խորհրդակցելու համար, որոնց արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ ընդունելության քննությունների հիմքում դրված իրավական ակտերը ընդունվել են կոպտագույն սխալներով:

Այդ իսկ պատճառով մեր հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներում անձամբ ես և մեր իրավաբանների թիմը պատրաստվում ենք դիմել Վարչական դատարան` դատական կարգով վիճարկելով այն իրավական ակտի իրավաչափությունը, որի հիման վրա կատարվել է ընդունելությունը:

Այն բոլոր երիտասարդները, ովքեր ցանկանում են դիմել դատարան կարող են մեզ հետ կապ հաստատել 099066076 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Չեմ ցանկանում որևԷ ձևով քաղաքականացնել այս գործընթացը, դիվիդենտներ շահել, հանդես գալ ինչ-որ մեկի դեմ կամ կողմ, քննարկել ընդունելության նոր կարգի բովանդակության նպատակահարմարությունը, այլ ցանկանում եմ օգնություն ցույց տալ անորոշության մեջ հայտնված դիմորդներին: Հատկապես որ՝

❗️Ընդունելության հիմքում ընկած իրավական ակտերի ընդունման ողջ գործընթացը խայտառակ փնթի և իրավական առումով անգրագետ է եղել: Դիմորդները ոչ միայն պատշաճ իրազեկված չեն եղել ընդունելության կարգի էական փոփոխությունների մասին, այլ նաև միանգամից գործել են մի քանի ակտեր, ընդունելության հիմքում դրվել է այնպիսի իրավական ակտ, որը դեռևս նույնիսկ ուժի մեջ չի եղել եւ այլն։

Միևնույն ժամանակ բազմաթիվ մանիպուլիացիաներից խուսափելու համար ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր հաջողության դեպքում արդեն իսկ ԸՆԴՈՒՆՎԱԾ ուսանողների ընդունելության հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջանալ, քանի որ նրանք հանձնել են քննությունները իրենց համար վստահելի վարչական ակտի հիման վրա:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում ընդունելության քննություն

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին