Սիրելի´ դիմորդներ,
Ձեր պայքարը մտնում է վճռական փուլ: Փաստաբանական թիմը քիչ առաջ ավարտեց հայցադիմումների հետ կապված աշխատանքները. վաղը մենք կներկայացնենք 2 հայցադիմում:
1-ին հայցադիմումով ՀՀ վարչական դատարանի առջև բարձրացվում է ընդունելիության կարգի անվավերության հարցը` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին:
2-րդ հայցով պահանջ է դրված անհատական մակարդակում, բոլոր լիազորագիր տված դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր:
Վաղը ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ՀՀ վարչական դատարանի բակ: Հայցը մուտքագրելուց հետո կքննարկենք հայցի մանրամասները:
Սիրելի´ դիմորդներ ձեր պայքարն անկասելի է, ձեր հաղթանակն` անխուսափելի, դուք հաղթող եք, դուք արդեն հաղթել եք:
Պահանջատեր դիմորդ երիտասարդական շարժման փաստաբանական թիմ`
Ալեքսանդր Կոչուբաև,
,
,