«Российская газета» պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա դժվարությունների մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Նա մատնանշել է ԱՄՆ-ի գործընկերների հետ աշխատանքում դժվարությունները՝ չնայած ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը:
Նախարարը նշել է, որ թեև Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերություններում վիճահարույց հարցերը լուծելու նպատակով խումբը գործում է, սակայն դրա աշխատանքը անընդհատ դանդաղում է:
«Ամերիկյան կողմը մեզ պատասխանել է, որ կզբաղվի դրանով, սակայն Ռուսաստանն իբրև պետք է դադարի միջամտել ամերիկյան գործերին, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է», - հավելել է Լավրովը:
ՌԴ արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Թրամփը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկու երկրների միջև հարաբերությունների կայունացման պատրաստակամություն են հայտնել: