f

Անկախ

Փաշինյանը, Մարգարիտա Սիմոնյանը և հակառուսական ՀԿ-ները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի` հուլիսի 18-ին իր և իր թիմակիցների հասցեին արված խիստ քննադատական գրառմանը, որտեղ տեղ էր գտել նաև մեղադրանք, որ Նիկոլի իշխանությունը երկիրը ողողել է այնպիսի ՀԿ-ներով, որոնք հակառուսական տրամադրություններ են սերմանում ռուսաստանցի երիտասարդների մեջ և սովորեցնում են վերջիններիս, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում... Սիմոնյանը նաև գրել էր, որ Հայաստանը Հարավային Կովկասում դարձել է հակառուսական ուժերի պլացդարմ...

Այս խնդրին անդրադառնալով` Հայաստանի վարչապետը, ինչպես շատ հաճախ է լինում, հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն կրկին դիմել է դեմագոգիայի՝ անդրադառնալով հարցի ընդամենը մի փոքր մասին և անտեսելով բուն խնդիրը...

Միակ բանը, որին Նիկոլը ճիշտ է արձագանքել, այն է, որ հակառուսական ՀԿ-ները Հայաստանում սկսել են գործել դեռ նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին... Իմ կողմից ավելացնեմ, որ եթե Քոչարյանի օրոք նրանք բավական զգույշ էին հակառուսական իրենց տրամադրություններն արտահայտում, ապա Սարգսյանի օրոք դա անում էին բացեիբաց...

Սակայն Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել ամենակարևոր խնդրին... Եթե նախորդ նախագահների օրոք այդ հակառուսական ՀԿ-ներն ընդամենը գործում էին հասարակական դաշտում, ապա իր՝ Նիկոլի իշխանության գալուց հետո այդ հակառուսական ՀԿ-ների 99 տոկոսը դարձել են իր իշխանության փայատերերից և թելադրում են իրենց քաղաքականությունը Հայաստանի իշխանություններին... Նիկոլը չի ցանկանում բացահայտել, որ, օրինակ, ժողովրդական լեզվով ասած "Սորոսի գրասենյակի" կողմից հովանավորվող բազմաթիվ հակառուսական ՀԿ-ների ներկայացուցիչներ իր թիմի կարկառուն դեմքերից են... Եթե Նիկոլը մտածում է, որ Մոսկվայում չգիտեն, թե, օրինակ, ԱԺ նախագահը, իր երկու քայլիստ տեղակալներով, բազմաթիվ պատգամավորներ, ԱԽՔ քարտուղարը, ԿԳՄՍ և շատ այլ նախարարներ, մարզպետներ և այլ պաշտոնյաներ ինչ հակառուսական տրամադրություններ են ունեցել մինչ իշխանության գալը և ինչ ՀԿ-ներից են սնվել, չարաչար սխալվում է...

Նիկոլը նաև չի անդրադարձել այն փասին, որ 2018 թ-ի մայիսից հետո այդ նույն ՀԿ-ները Հայաստանի տարածքում ռուսաստանցի երիտասարդների համար սեմինար-դասընթացներ էին կազմակերպում, թե ինչպես կազմակերպել "թավշյա հեղափոխություն" ՌԴ-ում, որը բացառված էր Քոչարյանի և Սարգսյանի նախագահության տարիներին...

Հ.Գ. "Դուխով" Նիկոլն այնքան "դուխ" չունեցավ, որ ընդունի այդ անհերքելի փաստը և ճողոպրեց այդ թեմայից՝ "մոռացության" տալով Մարգարիտայի իրեն ուղղված քննադատության հակառուսական թեման...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Մարգարիտա Սիմոնյան հակառուսական դավադրություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին