f

Անկախ

Լենինգրադյան 23/7 հասցեում շինթույլտվությունն իրենից ներկայացնում է ավարտված հանցակազմ. Փաստաբանը դիմել է դատարան


Երկու տարի առաջ  մեր համաքաղաքացիները  միամտությամբ Երեւան քաղաքը հանձնեցին միջին կարգի մի դերասանի, որը խոսք տվեց Երեւանը դարձնել «Նյու Վասյուկի»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Հիմա մենք առնչվել ենք կոռուպցիան մի սխեմայի, որը կայանում է հետեւյալում. Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում է կառուցել 4 հատ 16 հարկանի շենք: Այդ շենքերի կառուցման դեպքում մոտակա առանձնատները լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որովհետեւ այդ շենքերի բնակիչները դիտարկելու են իրենց անձնական կյանքը:

Մեր օրենսդրությունը նման դեպքերի համար ունի կարգավորումներ, որ մեծ շինարարությունները ենթակա են փորձաքննության: Իմանալով, որ նման բան է տեղի ունենալու, 2019-ին բնակիչներից մեկը դիմել է քաղաքապետին՝ խնդրելով ասել, թե ինչ են պլանավորում անել: Ստանում են պաշտոնական պատասխան, որ այդ տարածքում ոչինչ էլ չի կատարվելու: Իսկ եթե որշեն ինչ-որ շինարարություն անել, անպայման կիրականացնեն վարչական վարույթ, լսումներ եւ այլն:

Բայց արդեն այս տարի մարդիկ պատահաբար իմանում են, որ Երեւանի քաղաքապետը տվել էր այդ տարածքին շինարարության թույլտվություն շենքերից մեկի հիմքի կառուցման համար: Արդեն այդ շինթույլտվությունն իրենից ներկայացնում է ավարտված հանցակազմ, որովհետեւ հիմքերի թույլտվություն մեր իրվական դաշտում գոյություն չունի»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, տեղեկանալով այդ շինթույլտվության մասին, մարդիկ դիմել են դատարան, վիճարկել են այդ որոշումը. «Նման դեպքում շինթույլտվությունը կասեցվում է մինչեւ դատական պրոցեսը կավարտվի: Եվ շատ անսպասելի մայիս-հունիսին ԱԺ-ում հայտնվում է մի նախագիծ, որ երրորդ անձի հայցի դեպքում՝, որը տվյալ դեպքում՝ բնակիչներն են, վարչական ակտը չի կասեցվում:

Բացի այդ, շինթույլտվությունը տրված է մի ընկերության, որը երբեք շինարարությամբ չի զբաղվել:

Իրավիճակը ցույց է տալիս, որ Երեւանի քաղաքապետը ընամենը ֆորմալ ստորագրողն է, որի կարծիքը ոչ ոք չի էլ հարցնում, որովհետեւ ամեն մեկը չէ, որ կարող է ԱԺ-ում կատարել օրենսդրական փոփոխություններ:

Քանի որ լկտիացած, իրեն լեգիտիմ հայտարարած իշխանությունը անելու է շատ ավելի վատ, քան ցանկացած կոռումպացված եւ ոչ լեգիտիմ իշխանություն, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել գլխավոր դատախազին, ՀՔԾ եւ ԱԱԾ: Կոնկրետ հաղորդումը վերաբերում է Հայկ Մարությանի կողմից այսինք թույլտվությունտ տալու փաստի առթիվ հարուցել քրգործ:

Գնալու ենք մինչեւ վերջ, պահանջելու ենք, որ ամբողջ կոռուպցիան շղթան բացահայտվի, որովհետեւ պահական չեն լինում նման բաներ»,-ասաց Աթանեսյանը:

Նա հավելեց, որ քանի որ շինթույլտվությունն այս պահին կասեցված է, քաղաքապետարանը թույլատրել է շինարարին այդ տարածքում կատարել աղբահանություն. «Այդ տարածքում աղբ չկա: Աղբահանության անվան տակլ իրականացնում են հողային աշխատանքներ՝ նախապատրաստելով շինարարության»:

Տիգրան Աթանեսյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին