f

Անկախ

Օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները ուղղակի աննախադեպ են․ Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Նախիջեւանում եւ Արցախին սահմանակից շրջաններում մեկնարկեցին։ Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները ուղղակի աննախադեպ են։

Ակնհայտ է մեկ բան՝ առաջին անգամ, խոսքը բնականաբար, չի վերաբերում նախորդ հարյուրամյակին, մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած եւ սա չգիտակցելը առնվազն քաղաքական ինֆանտիլիզմ կլինի։

Եւ երկրորդ ակնհայտ դիտարկումը. եթե Թուրքիան նախկինում իր ռազմական ներգրավվածությունն ուներ Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ Թուրքիայի ռազմական նկրտումներն ակնհայտորեն շատ ավելի լայն աշխարհագրություն են սպասարկում եւ այդ երկիրն իր զինուժն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմաբազա է ստեղծել Քաթարում, ակնհայտ հավակնություններ ունի Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների հանդեպ։ Սա, բնականաբար, Թուրքիայի պանթուրքիստական ռազմավարության ճանապարհային քարտեզի մասն է։

Ու էս ֆոնին Էրդողանի մամուլի խոսնակը նախօրեին հայտարարում է՝ Թուրքիան լի է վճռականությամբ մինչեւ վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ անկախ սպառնալիքի աղբյուրից, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե որեւէ այլ երկիր։ Այստեղ, կարծում եմ հասկանալի է, որ «կլյուչեվոյե սլովո» Ռուսաստանն է։

Թուրք-ադրբեջանական նման մասշտաբի եւ այդ երկրների քաղաքական էլիտաների ծայրահեղ հռետորաբանությամբ զորավարժություններից հստակ է, որ մենք այլեւս դեմ հանդիման ենք նոր մասշտաբի մարտահրավերների հետ, և իրավիճակը ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի։

Ես հասկանում եմ, որ «Սպիտակ Շորժա» փարթին այսօր ամենաակտուալ թեման է, բայց ուզում եմ հուսալ, որ մեր արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունները հաշվարկել են ու պատրաստ են թուրք-ադրբեջանական այս զորավարժությունների ռեալ ռիսկերին ու մարտահրավերներին։

Այլապես, չէ, եկեք այլապեսը չասեմ։ Ընդամենը ֆիքսենք, որ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին