f

Անկախ

Դժվար է ակնկալել դաշինքի ամրապնդում, երբ դու ուղիղ հարվածում ես ՀԱՊԿ հեղինակությանը․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մանիպուլյացիա՞, թե՞ ինքնախաբեություն

Մոլորություն և ինքնախաբեություն է կարծել, թե դաշնակցում են միայն ժողովուրդները, բայց ոչ երբեք՝ քաղաքական էլիտաները:

Ժողովուրդների դաշնակցությունն ամրապնդվում է, երբ դաշնակցում են էլիտաները և թուլանում դրանց բացակայության պայմաններում:

Հետևաբար Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ փորձում է մանիպուլացնել, երբ նշում է, թե «Ռուսաստանը պետք է միայն դաշնակցի հայ ժողովրդի ու ոչ թե Պետրոսյանի, Սարգսյանի,Քոչարյանի կամ նույն Փաշինյանի հետ»:

Համաշխարհային պատմությունը հարուստ է օրինակներով, երբ իշխող ռեժիմների փոփոխությունը հանգեցնում է միջպետական դաշինքների փլուզման:

Օրինակնե՞ր `խնդրեմ. մինչև 1917-ի Ռուսական հեղափոխությունը Անտանտի երկրները Ռուսաստանի նվիրյալ դաշնակիցներն էին, սակայն բոլշևիկյան հեղաշրջումից հետո դարձան Ռուսաստանի ախոյանները:

Մինչեւ Կուբայի հեղափոխությունը ԱՄՆ -ն Կուբայի գլխավոր դաշնակիցն էր, սակայն Կաստրոյի իշխանության գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց:

Եթե Ալյենդեի նախագահության տարիներին\1970-1973թթ\ խորհրդա-չիլիական հարաբերությունները մոտ էին դաշնակցային կոչվելուն, ապա Պինոչետի հեղաշրջումից հետո դրանք կտրուկ վատթարացան:

Մեկ օրինակ ևս. մինչև 1979 ի Իսլամական հեղափոխությունն ԱՄՆ -ը համարվում էր Իրանի հիմնական դաշնակիցը, իսկ Մոհամմեդ Ռեզա Փեհլևի շահի ղեկավարության շրջանում Իրանը բարիդրացիական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ:

Մինչդեռ հարաբերությունները սրվեցին Իրանում հեղափոխության հաղթանակից հետո. թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը դարձան Իրանի գլխավոր հակառակորդները:

Եւ ուրեմն հարկ է նշել, որ պետությունների միջև դաշնակցությունը մեծապես կախված է նրանց ղեկավարների քաղաքականությունից, ինչը չի գիտակցում, կամ չի ցանկանում գիտակցել Նիկոլ Փաշինյանը:

Դժվար է ակնկալել դաշինքի ամրապնդում, երբ դու ուղիղ հարվածում ես ՀԱՊԿ հեղինակությանը կամ գազի վաճառքի գնագոյացման խնդիրները քննարկում ես ոչ թե Պուտինի ,այլ Լուկաշենկոյի հետ:

Գրեթե անհնար է զարգացնել միջպետական դաշնակցային կապերը, երբ վարչապետը Տավուշի ռազմական միջադեպից նույնիսկ 2 շաբաթ անց անկարող է ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի նախագահի հետ:

Ուստի միջպետական հայ-ռուսական դաշնակցության թուլացման պատասխանատուն ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Փաշինյանն ու իր ապաշնորհ ռեժիմը: Թեեւ պրն. աննախադեպն իր ոճով ձախողման պատճառը փնտրում է ոչ թե իր, այլ մյուս կողմի, ժողովրդի մեջ:

Էդուարդ Շարմազանով ՖԲ Գրառում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին