f

Անկախ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման բաց մրցույթ,պարզաբանում


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման բաց մրցույթ, որը նախատեսվում է անցկացնել 2020թ. սեպտեմբերին և որի վերաբերյալ հայատարարությունը հրապարակված է ինչպես «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում, այնպես էլ ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում:

Այդուհանդերձ, այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում մի քանի կարևոր, ուղղորդիչ պարզաբանումներ ներկայացնել:

✅ Նախ՝ նրանք, ովքեր տեղյակ են դատախազների թափուր պաշտոնների համալրման ընթացակարգից, հավանաբար գիտեն, որ, որպես կանոն, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման հերթական բաց մրցույթներն անցկացվում են տարին մեկ անգամ՝ հունվարին, և այս տարի հերթական բաց մրցույթն արդեն իրականացվել է:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքում կատարված և 2020թ. հուլիսի 17-ից ուժի մեջ մտած լրացումներով և փոփոխություններով, սակայն, սահմանվել է, որ անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել նաև Գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Հայտարարվող բաց մրցույթն անցկացվելու է այս իրավակարգավորման շրջանակներում, այսինքն Գլխավոր դատախազի հանձնարարությամբ:

✅ Երկրորդ՝ արտահերթ բաց մրցույթի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է դատախազի բազմաթիվ թափուր պաշտոնների և դրանք համալրելու հրատապությամբ:

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետի 2020թ. հունիսի 1-ի N 639-Ա որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվը 653-ի փոխարեն սահմանվել է 726, այսինքն դրանք ավելացել են 73-ով: Նշված 73-ից 54-ը (չհաշված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված դատախազների 8 հաստիքները) դատախազների պաշտոնների համար են և ենթակա են համալրման:

✅ Երրորդ՝ այս տարվա ընթացքում կատարված օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ որոշակիորեն դյուրացվել են դատախազական համակարգ մուտք գործելու հնարավորությունները: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ-ի կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված և ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով դատախազ նշանակվելու նվազագույն տարիքային ցենզը 25 տարեկանի փոխարեն սահմանվել է 22 տարեկանը, ինչպես նաև հանվել է իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձառություն ունենալու պարտադիր պահանջը:

Այլ կերպ ասած՝ գործող օրենսդրական իրավակարգավորումներով դատախազ կարող է նշանակվել 22-ից մինչև 65 տարեկան, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում է հայերենին և որի նկատմամբ չեն տարածվում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները:

Դատախազ նշանակվելու համար, առանձին բացառություններով, պարտադիր է նաև բաց մրցույթում դրական եզրակացություն ստանալուց և դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուց հետո Արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսումնառությունը դրական արդյունքով ավարտած լինելու հանգամանքը:

✅ Չորրորդ՝ կանխելու համար դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման բաց մրցույթի օբյեկտիվության վերաբերյալ հնարավոր թեարահավատության դրևորումները՝ հարկ եմ համարում փաստել, որ այդ մրցույթներն անցկացվում են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից, որում, դատախազության 5 ներկայացուցիչներից բացի, ներգրավված են նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտորը և երեք իրավաբան-գիտնական: Բացի այդ, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի ողջ ընթացքը ոչ միայն գրավոր արձանագրվում է, այլ նաև ձայնագրվում, որոնք ունեն միևնույն իրավական ուժը:

Այսինքն ինչպես բաց մրցույթներին դիմող մեր քաղաքացիները, այնպես էլ լայն իմաստով հանրությունը կարող է միանգամայն վստահ և համոզված լինել, որ Դատախազությունը երաշխավորում է մրցույթների բացարձակ անաչառությունը, մասնակիցների համար հավասար մեկնարկային պայմանների ապահովումը:

Եվ դա բխում է ոչ միայն ֆորմալ առումով օրենսդրական պահանջներից, այլ նաև՝ ազնիվ և արդար մրցակցության պայմաններում դատախազության համակարգն իսկապես որակյալ, բանիմաց, կիրթ, իրավական արդի գիտելիքներով օժտված և մասնագիտական հմտություններ կամ դրա լուրջ պոտենցիալ ունեցող կադրերով համալրելու հրամայականից:

Գլխավոր դատախազություն պարզաբանում մրցույթ ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան
Բոլթոնը պատմել է  Մակրոնի վերաբերյալ Թրամփի կարծիքի մասին
Թուրքիայում մայիսից ի վեր  COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ռուսաստանը համաձայնվել է  սառեցնել ամբողջ միջուկային զինանոցը․ Պոմպեո
Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info
Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին, զգույշ եղեք. Աբրահամ Գասպարյանը դիմել է հույն ժողովրդին (տեսանյութ)
Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերը գերազանցում են 1 միլիոնը
Հռոմի Ֆրանցիսկոս  պապը  կոչ է արել  օրինականացնել միասեռ ամուսնությունները
Թուրքիայում հայտարարել են, թե երբ Ղարաբաղում խաղաղություն  կհաստատվի
Կարո՞ղ եմ ենթադրել, որ այս ակնհայտ քայլերը չեն արվում ա. քանի որ խելքները չի հասնում, բ. քանի որ նպատակ կա տարածաշրջանում փոխել ուժերի դասավորությունը։
Եվրախորհրդի նախագահը կորոնավիրուսի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով կանցկացնի
ՀՀ ՊՆ. Հարավում մարտական գործողություններն ավելի են մոտեցել Արաքսին
Փեսաս զոհվեց.՝ «Ո՝Չ ՄԻ ՀԵՏ ՔԱՅԼ» խոսքերը շուրթերին…»
Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել. Իշխան Սաղաթելյանը` վարչապետի կոչի մասին
ԱԺ պատգամավորի գրառումը համարվում է պաշտոնական հայտարարություն, որի հերքելն արգելվում է. Ոստիկանություն. «Փաստինֆո»
Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլացիային, հարց՝ իսկ դու ի՞նչ անես, քեզ փրկելու համար ազգը ցեղասպանե՞ս:
Կուսակցականներ եւ համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձեւավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան
«Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա
Հրապարակվել են Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի
Յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Ի՞նչ գործ ունի ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում, իսկ վաղը չէ մյուս օրը Վաշինգտոնում, ի՞նչ գործ ունի Արմեն Սարգսյանը Բրյուսելում, եթե դիվանագիտական լուծում չկա
Բայց դա չի նշանակում որևէ փուլում պիտի հրաժարվել դիվանագիտական լուծումներից
ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր
Հարավային ուղղությամբ հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում
Կորեացի գործարարն իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան եւ մտադիր չէ հեռանալ (ֆոտո)
Ավելին
Ավելին