f

Անկախ

Լիլիթ Դալլաքյան. «Թո՛ղ 2020 թվականը լինի մեդալաշատ տարի»


2019-ի տարեվերջին   Թբիլիսիում կայացավ է քիք-բոքսինգի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին «Արսենալ» պրոֆեսիոալ մարզական ասոցիացիայի  4 մարզիկներ` Արսեն Աբգարյան, Լիլիթ Դալլաքյան, Ալեքսանդր Գևորգյան, Սարգիս Մարգարյան։

Հայ մարզիկները ստուգատեսում նվաճեցին 2 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալ:

Հայաստանի քիքի-բոքսինգի ազգային հավաքականի անդամ, 22-ամյա Լիլիթ Դալլաքյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 3-ռաունդանոց մենամարտում ժամանակից շուտ հաղթեց մրցակցին` ոսկե մեդալ նվաճելով:

Հայ մարզուհին միաժամանակ զբաղվում է նաև բռնցքամարտով. Անկախի հետ զրույցում կիսվելով տպավորություններով` կարևորում է  այդ հաղթանակը, քանի որ այն տոնեց վնասվածքի ապաքինումից հետո:

-Ինչպես բոլոր մրցաշարերին, այնպես էլ այս մեկին, ես և իմ թիմը լրջորեն էինք նախապատրաստվել։ Մրցաշարին գնացել  էի, ինչպես միշտ, հաղթական տրամադրվածությամբ։

Ստուգատեսը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որը կազմակերպել էր  Վրաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիաի նախագահ Գ. Ջավակիան։ Այդ մրցաշարերին մշտապես մասնակցում ենք և շատ գոհ ենք, թե՛ կազմակերպվածությունից, թե՛ հյուրընկալությունից։

Ես և մարզիչս`Վարդան Աբգարյանը, ինչպես որ պլանավորել էինք, որ կոմբինացիաի վրա  աշխատել էինք, այդպես էլ վերջացավ մենամարտը։ Ժամանակից շուտ` առաջին ռաունդում, հասա հաջողության վրացի մրցակցի հետ պայքարում:

-Տեղյակ եմ, որ մրցաշարին մասնակցեցիք վնասվածքի ապաքինումից հետո: Այդ առումով հատկապես ուրախալի է ձեռքբերված մարզավիճակն ու գրանցած հաջողությունը:

 -Ինձ համար այս մրցաշարը առանձնացավ, քանի որ վնասվացքի պատճառով չէի կարողացել մասնակցել շատ կարևոր մրցաշարի՝ աշխարհի գավաթի առաջնությանը(World Cup Diamond), և տարեվերջյան այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր ինձ։

-Հայաստանի հավաքականի մարզիկները ստուգատեսում շատ լավ ներկայացան, մեդալներ նվաճեցին. ընկերների ձեռքբերումները ոգևորու՞մ են:

-Այո՛,  իհարկե, դա  մեծ ոգևորվածություն և հավատ է ներշնչում։ Նշեմ, որ մենամարտիցս րոպեներ առաջ իմ թիմակից Արսեն Աբգարյանը նույնպես ժամանակից շուտ հաղթանակ տոնեց։

-Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը միջազգային ասպարեզում. կա՞ պատասխանատվություն:

-Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում ինքս իմ, իմ ազգանվան, իմ մարզչի ազգանվան հանդեպ, քանի որ ինձնից բացի ես ներկայացնում եմ նաև իմ մարզչի ազգանունը և ողջ ՀԱՅ ազգը: Մինչ այս կամ այն մրցաշարին գնալը, ես գիտակցում եմ, որ ներկայանալու եմ ոչ միայն իմ, այլև ամբողջ ազգի անունից։ Միշտ ցանկություն ունեմ, որ մեր եռագույնը  ծածանվի ամենավերևում։

-Ո՞ր տաիքից եք սկսել զբաղվել սպորտով. մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Սպորտով զբաղվել եմ 12 տարեկանից։ Փոքր տարիքից արդեն ակնհայտ էր իմ սերը սպորտի հանդեպ: Մշտապես դիտում էի  հայ մարզիկների մենամարտերը և ուրախանում նրանց հաղթանակներով։

12 տարեկանում ցանկություն հայտնեցի զբաղվելու սպորտով` բռնցքամարտով։

Լիլիթ Դալլաքյան

Սկզբում միայն բռնցքամարտով եմ զբաղվել, հետո համատեղել եմ նաև քիք-բոքսը:

Մարզիչս և՛ բռնցքամարտի, և՛ քիք-բռնցքամարտի մասնագետ է: Նրա մոտ մարզվելով` քիք-բոքսինգը նույնպես հետաքրքրություն առաջացրեց և 1 տարի բռնցքամարտն ու քիք-բոքսինգը համատեղելուց հետո ակզբում սևծովյան գավաթի, հետո էլ աշխարհի գավաթի հաղթող դարձա. այդպես էլ սկսվեց քիք-բոքսինգի կարիերան:

-Սպորտում հանդես գալու բավական փորձ ունեք, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր եք. ի՞նչ է հարկավոր հաջոության հասնելու համար:

-Բոլոր մարզաձևերում էլ դժվարություններ կան, բայց երբ գիտես, թե ու՞ր ես գնում և սիրում ես կատարածդ աշխատանքը, ապա այդ դժվարությունները չեն կարող խանգարել երազանքիդ հասնելուն։ Դժվարություններն անգամ անհրաժեշտ են։ Սպորտը տալիս է պայքարելու, չհանձնվելու ունակություն, սեր և նվիրվածություն կատարածդ աշխատանքի հանդեպ։

-2020-ին ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ճիշտ է, 2019-ին եղան շատ ձախողումներ, վնասվածքներ, որոնք ևս մարզիկի  համար են; Այդ ամենը միայն պետք է հաղթահարել  և ավելի մեծ ուժով առաջ շարժվել։ Ձախողումներից հետո տարին հաղթանակով ավարտեցի, ինչի համար էլ այն առանձնահատուկ էր ինձ համար։

2020 թվականը մարզական լուրջ տարի է: Մեզ սպասվում են բազմաթիվ  մրցաշարեր, թե՛ բռնցքամարտում, թե՛ քիք-բռնցքամարտում։ Կփորձեմ երկուսն էլ համատեղել և ամեն ինչ կանեմ, որպեսզի բարձր արդյունքներ գրանցեմ:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն  հայտնել իմ մարզիչՎարդան Աբգարյանին, որն այսքան տարիների ընդացքում ջանք ու եռանդ չի խնայել ինձ համար, մշտապես իմ կողքին է, թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։ Շնորհակալություն ընտանիքիս` ինձ մշտապես ոգևորելու, փոխանցած սիրո ու ջերմության համար, և, վերջապես,  շնորհակալություն իմ բոլոր հարազատներին  ու ընկերներին։ Մաղթում եմ բոլորիս հրաշալի ապորտային տարի: Թո՛ղ որ 2020 թվականը բոլորիս համար լինի մեդալաշատ, հաջողակ և նպատակների իրականացման տարի։

 

քիք-բոքս հարցազրույց հաղթանակ Սպորտ ոսկե մեդալ մենամարտ բռնցքամարտ

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են
«Հրապարակ». Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ»
«Ժողովուրդ». ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը
«Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են
«Հրապարակ». Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել
«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել
«Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը
«Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը
Այս հարցման "ֆաշիստական" արդյունքներն ուղղված են Մոսկվային
Գերմանիայում ավելի քան 9 հազար մարդ կորոնավիրուսի զոհ  է դարձել
Ջորջիո  Արմանին  ՄԱԿ-ին  առընթեր  զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան է դարձել
Թրամփը Բայդենին առաջարկել է մտավոր  ունակությունների  թեսթ հանձնել
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 1,5 միլիոնի է հասել
Պուտինը` Մոսկվայում   ԱՄՆ դեսպանատան վրա  ԼԳԲՏ համայնքի դրոշի մասին
Փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է, այն օգտագործվում է վստահորդի դեմ
Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան»
Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ. Լիկա Թումանյանի պատասխանը Տիգրան Հակոբյանին
Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով
Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ
Համավարակը եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր հորինել
Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին
Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 176 հազար դեպք է հայտնաբերվել
Հրաժարվել եմ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. հարցեր կլինեն, կվիճարկենք դատարանում. «5-րդ ալիքի» տնօրեն
Կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան
Ներողություն ենք խնդրում եւ ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի է բախվել. ԱՆ խոսնակ
Ավելին
Ավելին