f

Անկախ

Կառավարությունն ու իշխող ուժը չեն հասկացել, որ իրենք շատ լուրջ եւ ուժեղ ընդդիմության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան


Կառավարությունն ու իշխող ուժը չեն հասկացել, որ իրենք շատ լուրջ եւ ուժեղ ընդդիմության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան

22:43, 29.07.2020

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն

 


 

Երբ որեւէ էական փոփոխություն չկա երկրում, խոստումները չեն կատարվում, քաղաքական տեսանկյունից սա ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ տվյալ քաղաքական ուժի համար, ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել, շատ արագ զարգացում ստանալ, խնդիրն այն է, թե ընդդիմությունն ինչպես կվարվի, կկարողանա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, կկարողանա՞ համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել: Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին եւ մեկնաբանելով այն դիտարկումը, թե շատ է քննարկվում, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն հնարավոր է միայն ֆորսմաժորի պարագայում:

«5-10 տոկոս տնտեսական անկումը ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ, իսկ եթե Կառավարությունը տվել է բազմաթիվ խոստումներ եւ դրանցից ոչ մեկը չի կատարել, դա քաղաքական ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց է, որ էյֆորիայի պարագայում մարդիկ բավարար ադեկվատությամբ չեն գնահատում իրավիճակը, եւ մեկ ուրիշ հարց, երբ մարդիկ ավելի սառը դատելով փորձում են գնահատել, թե այս Կառավարությունն ինչ է արել մեզ համար, ժողովրդիս համար: Թռիչքաձեւ տնտեսական աճն ո՞ւր է, նույնիսկ պանդեմիայից առաջ նախատեսում էին բյուջեով մոտ 5 տոկոս տնտեսական աճ, դա՞ է թռիչքաձեւ աճը»,- ասաց նա:

 

 

2-րդ նախագահը հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունները բազմիցս են խոսել տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին, խոստացել են ավելի բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտների զագացում, մինչդեռ տեսնում ենք ճիշտ հակառակը. «Այսպիսի ինտենսիվությամբ ընդերքը Հայաստանում երբեք չի շահագործվել, այսօր ունենք ընդերքի անխնա օգտագործում: Խոսում էին ներառական տնտեսության մասին, հիմնական թեզերից մեկն էր, Աճեմօղլուի մասին էին խոսում, որ պետք է հրավիրեն, մենաշնորհների դեմ պայքարից էին խոսում, իսկ մենաշնորհները միայն ավելացել են: Փոքր ու միջին բիզնեսն ազատ անկման մեջ է, համատարած փակվում են: Համաճարակի դեմ պայքարն ուղղակի ձախողվել է: Կոռուպցիայի դեմ պայքարից խոսեցինք, պարզվեց՝ կոռուպցիայի ձեւն է ուղղակի փոխվել, պարզվել է, որ պետք չէ բյուջեից գողանալու համար բարդ սխեմաներ մտածել, կարելի է ուղղակի շատ հանգիստ պարգեւավճարի ձեւով բյուջեն մսխել: Ասում են՝ 100 մլն դոլար են հետ բերել, կարդում եմ բյուջեն եւ այն տողում, որտեղ պետք է դա երեւա,  ուղղակի չկա, մի քանի մլրդ դրամ է, այլ եկամուտներ չեն երեւում: Միգուցե հետ են բերել, բայց ոչ բյուջե, թե ուր են բերել, ես չգիտեմ: Մի հատ նայեք՝ հարազատներ, խնամիներ, քավոր-սանիկներ, ինչպիսի կապեր կան խորհրդարանում, գործադիր իշխանության շրջանակում, ամեն քայլափոխի վրա»:

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, պետական ծառայության համակարգն ուղղակի զրոյացվել է, մինչդեռ հենց այդ համակարգն է «թայֆայականության» դեմ պայքարի ամենաաարդյունավետ միջոցը. «Երբ որեւէ էական փոփոխություն չկա երկրում, խոստումները չեն կատարվում, քաղաքական տեսանկյունից սա ֆորսմաժոր է, թե ոչ տվյալ քաղաքական ուժի համար, ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել, շատ արագ զարգացում ստանա, խնդիրը՝ ընդդիմությունն ինչպես կվարվի, կկարողանա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, կկարողանա՞ համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել»:

Դիտարկմանը, թե ընդդիմությանը որակում են իբրեւ հին, օրինակ «Հայրենիք», ԲՀԿ, ՀՅԴ եռյակը դեռ չձեւավորված հիմքերը թուլանում են կամ թուլացվում են, եւ այս իշխանությունները շեշտը դնում են դրա վրա, որ այլընտրանքը հինն է, 2-րդ նախագահն արձագանքեց. «Կառավարությունն ու իշխող ուժը չեն հասկացել, որ իրենք շատ լուրջ եւ ուժեղ ընդդիմության կարիք ունեն, եւ ինչքան թուլացնեն այդ ընդդիմությունը, այդքան իրենք ոչ արդյունավետ են լինելու, երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր: Իմ տպավորությունն է, որ տուգանելու, մարդկանց ահաբեկելու, փոքր միայնակ բողոքի ցույցերի արգելքները գալիս է դրանից, որ իշխանությունը տեսնում է, որ իրավիճակը վատանում է եւ փորձում է թույլ չտալ որեւէ քաղաքական ակտիվություն: Ինձ մոտ հարց է առաջանում՝ այս արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համավարակը, քանի որ չի երեւում, որ սա համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է: Քանի որ իրենք սկսել են 10-11 հոգով քայլելուց, մտածում են՝ պաստառով եւ քաղաքական պահանջով մեկ մարդը վաղը կարող է դառնալ տասը, հարյուր, հազար: Կարծում եմ՝ նաեւ ներքին մոտիվացիան սա է՝ թույլ չտալ որեւէ քաղաքական զարգացում, որը կարող է լայնամասշտաբ ծավալներ ունենալ, ուրիշ պատճառ ես չեմ տեսնում: Իմ տպավորությունն է, որ եթե հատուկ որոշում կայացնեին ամեն ինչ անել, որ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ վարակվի, այսքան մարդ չէր վարակվի, հետեւաբար ինչո՞ւ են սահմանափակումների մեջ պահում այս ժողովրդին»:

Ռոբերտ Քոչարյան Տեսանյութ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին