f

Անկախ

«Փաստ». Իշխանությունները ամեն ինչ կանեն, որ հավաքների անցկացման իրավունքը երկար ժամանակ սահմանափակվի


«Փաստ» թերթը գրում է. «Թեկուզ տոկոսային առումով համեմատաբար փոքր թվերով, սակայն Հայաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է։ Քաղաքացիների առողջությանը և կյանքին վերաբերող հարցերում վիրուսի առաջ բերած սպառնալիքներով էր պայմանավորված, որ մարտ և ապրիլ ամիսներին խիստ կարանտինային ռեժիմ սահմանվեց, սահմանափակվեց մարդկանց տեղաշարժի իրավունքը։

Եթե կարանտինային իրավիճակը երկար պահպանվեր, ապա հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով կանխել վիրուսի արագ տարածումը, բայց ելնելով տնտեսական դժվարություններից և կորուստներից հնարավորինս խուսափելու հանգամանքից՝ իշխանությունները որոշեցին դադարեցնել խիստ սահմանափակումների ռեժիմը, սակայն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմը, իսկ հիմնական շեշտը դնել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա։

 

 

Եվ պատահական չէ, որ կորոնավիրուսի թեմայով գրեթե յուրաքանչյուր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության մասին։ Վերջինս ամեն անգամ հորդորում է քաղաքացիներին հետևել պարետատան որոշումներին։

Թվում էր, թե իշխանության ներկայացուցիչներն այս առումով պետք է լավագույն օրինակը ծառայեին հանրության համար, սակայն այս օրերին մամուլում տեղեկություններ և տեսանյութեր են տարածվում այն մասին, թե ինչպես են մերօրյա իշխանավորներն անտեսում պարետատան որոշումները և առանց դիմակներ կրելու փարթիներ կազմակերպում:
Բնականաբար, այս ամենը չի կարող դժգոհություն չառաջացնել քաղաքացիների շրջանում։ Եթե իշխանության ներկայացուցիչները խիստ պատասխանատվության չեն ենթարկվում հակահամաճարակային կանոններին չենթարկվելու համար, ապա ինչպե՞ս կարելի է նույնը պահանջել նաև մյուս քաղաքացիներից։

Դեռևս վաղ է ասել, թե կորոնավիրուսի պիկը հաղթահարված է, քանի որ ցանկացած պահի վարակը կարող է մեծ արագությամբ նորից տարածվել։ Եվ արդեն իսկ պարզ է, որ կորոնավիրուսի համավարակը դեռ երկար է շարունակվելու, և նույնիսկ խոսվում է, թե մեկ տարի և ավել կարող է տևել, իսկ այս պայմաններում արտակարգ դրության իրավական ռեժիմը չի կարող երկար ժամանակ պահպանվել։

Մի քանի անգամ արտակարգ դրությունը երկարաձգվեց, բայց այս անգամ կարծես թե իշխանությունները նպատակ չունեն շարունակել արտակարգ դրության իրավական ռեժիմը, նրանք մտադրություն ունեն գործող սահմանափակումների և հակահամաճարակային կանոնների պահպանման հարցը լուծել օրենսդրական այլ կարգավորումների և որոշումների միջոցով։

Իշխանություններն այս ընթացքում կարողացան լավագույնս օգտվել արտակարգ դրության պահանջներից, քանի որ արգելված են հավաքներն ու զանգվածային բողոքի ակցիաները, արագ ընթացակարգով ընդունվել են մի շարք խնդրահարույց որոշումներ (գույքահարկի բարձրացում, Լանզարոտեի կոնվենցիայի վավերացում և այլն), որոնք կարող էին հանրային հուզումներ առաջացնել։

Եվ, ըստ ամենայնի, իշխանությունները, տեսնելով հանրության շրջանում ահագնացող դժգոհությունները և ընդդիմության ակտիվությունը, նոր օրենսդրական կարգավորումներում ամեն ինչ կանեն, որ հավաքների և ցույցերի անցկացման՝ քաղաքացիների իրավունքը երկար ժամանակ սահմանափակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

արտակարգ դրություն իշխանություններ Բողոքի ցույցեր

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին