Հա՛, հենց սրա համար էիք անում: Դուք մասնակցում էիք այդ «միջոցառմանը», որովհետև յուրաքանչյուրդ ունեիք ձեր անձնական ակնկալիքները և շահը, որը դրսևորվում էր ավելի լավ ապրելու հույսով: Այո՛, դուք մասնակցել եք այդ «միջոցառմանը», որ ձեր ընտրած պաշտոնյաները լավ ապրեն, որ դուք դիմակ կրեք, որ ձեր բիզնեսները «տակ տան»... Այո՛, դուք մասնակցել եք այդ «միջոցառմանը», որպեսզի դառնաք պողոս և չկարողանաք որոշել Ամուլսարը հանք դառնալու՞ է, թե ոչ...
Այո, դուք բերել եք իշխանության ձեր պես միջակների, ովքեր չեն ունեցել խելք, որպեսզի կայանան իրենց իսկ մասնագիտական հարթություններում և արդյունքում նրանք իրենց չկայացած լինելու բարդույթը և դատարկ ամբիցիաները կոմպենսացնում են ձեզ տուգանելով, նվաստացնելով, ձեր փողերը լափելով և իրենց անկարողության մեջ ձեզ մեղադրելով... Դուք մասնակցել եք այդ «միջոցառմանը», որպեսզի ձեր երեխաներին դպրոցներում Աղայանի ու Խորենացու հրամցնեն «սեռական դաստիարակություն»... Դուք մասնակցել եք այդ «միջոցառմանը», որ այս ամենը իրականություն դառնա:
Հա՛, հենց սրա համար եք արել «հեղափոխություն» և մինչև վախենում եք ընդունել ձեր սխալը...
Հ.Գ. հանգի՞ստ եք քնում...