Փետրվարի 10-ին, ժամը 12:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ալիխանյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:39-ին, մարվել՝ 13:05-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ):