HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» նախագիծը 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել։ Այդ մասին հայտնում է Digital Spy պորտալը՝ վկայակոչելով հանդիսատեսի քվեարկության արդյունքներին: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին առաջարկվել էր ընտրել 150 սերիալներից և հեռուստաշոուներից, որոնց պրեմիերան կայացել է 2000 թ․ հետո:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Շատ տարօրինակ գործեր» հեռուստասերիալը, երրորդը ՝ «Բժիշկ Ով-ը»: Լավագույն հեռուստասերիալների շարքում ընդգրկվել են նաև «Շերլոկը», «Բրիտանիայի լավագույն հացթուխը», «Եվային սպանելով», «Գևին և Սթեյսին», «Ծառայության պարտքով» և «Չեռնոբիլը»: