Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 17 միլիոնը: Այդ մասին հայտնել են Ջոնս Հոփկինսի համալսարանից: Գրում է Gazeta.ru-ն։
Համալսարանի տվյալներով ՝ աշխարհում այսօր կորոնավիրուսային վարակի դեպքերի ճշգրիտ թիվը 17,029,155 է կազմում: Համաճարակի սկզբից ի վեր COVID-ից մահացել է 667,011 մարդ, ապաքինվել է 9,948,163 մարդ:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: