ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը «ժամանակակից դարաշրջանի կենտրոնական սպառնալիք» է անվանել: Գրում է Gazeta.ru-ն։
Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Պետդեպարտամենտի կողմից 2021 ֆինանսական տարվա բյուջեի հարցման վերաբերյալ լսումների ժամանակ:
«Մենք օբյեկտիվորեն Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը որպես ժամանակակից դարաշրջանի հիմնական սպառնալիք ենք դիտարկում», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:
Պոմպեոն նաև հավելել է, որ ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը օգնեցին «միջազգային հանրությանը հասկանալ Կոմունիստական կուսակցության սպառնալիքը»:
Ավելի վաղ Պոմպեոն պատմել էր Չինաստանի դեմ նոր ձևաչափով դաշինք ստեղծելու կարևորության մասին և նշել, որ Միացյալ Նահանգների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության նախորդ համակարգը փլուզվել է: