Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ Հարավային Ամերիկան շարունակում է COVID-19 կորոնավիրուսային վարակի փոխանցման էպիկենտրոն մնալ: Գրում է Gazeta.ru-ն։
«Իրավիճակը Կենտրոնական և Հարավային Ամերիկայում բավականին ծանր է: Շատ երկրներում վարակի փոխանցման բարձր մակարդակ կա», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ռայանի խոսքերը:
Ռայանն ընդգծել է, որ ԱՀԿ-ի կարծիքով, Հարավային Ամերիկան «շարունակում է մնալ վիրուսի փոխանցման էպիկենտրոնը»:
Ավելի վաղ, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ աշխարհում կորոնավիրուսային վարակի պանդեմիան ուժեղանում է։ Վերջին վեց շաբաթվա ընթացքում դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է: