f

Անկախ

ՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին


Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։

Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, թե՞ ոչ։ ՍԴ–ից, միաժամանակ, մեզ տեղեկացրին, որ Հրայր Թովմասյանը իր արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել Սահմանադրական դատարան:  

Ի դեպ՝ ՍԴ կայքի «ՍԴ նախագահ» բաժնից արդեն հեռացվել է Հրայր Թովմասյանի կենսագրությունը, իսկ «ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ» էջը լրամշակման փուլում է:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝  Սահմանադրական դատարանի նախագահը՝ ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել, իսկ ՍԴ նախագահի կարգադրությունը չկատարելը կարող է համարվել Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախատում և Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։

Հետաքրքիր է՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը կգնա՞ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու քայլին, թե՞ կսպասի նրանց՝ արձակուրդից վերադառնալուն։ Այս իմաստով ՍԴ–ում աննախադեպ իրավիճակ է. Հրայր Թովմասյանը, ով պնդում է, որ իր լիազորությունները դադարեցված համարվել չեն կարող  և ՍԴ երեք նախկին դատավորների հետ իրենց իրավունքների խախտման հետ կապված գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ՍԴ նախագահի պաշտոնակատարի կողմից կարգադրություն է ստանում, որը չկատարելը կարող է հիմք հանդիսանալ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար։ Իսկ հիշյալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում Աշոտ Խաչատրյանը սիպված կլինի նույնանման վարույթ հարուցել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նկատմամբ, ով  պաշտոնը ստանձնելու օրվանից ՍԴ որևէ նիստի չի մասնակցել՝ այդ թվում և աշխատակարգային նիստերին։ Իսկ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի համաձայն՝  էական կարգապահական խախտում է  համարվում սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը։

Սահմանադրական դատարան Հրայր Թովմասյան Արևիկ Պետրոսյան

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին