Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ նախագահ, շվեյցարացի Ջանի Ինֆանտինոյի դեմ: Այս մասին հաղորդում է Շվեյցարիայի դատախազության պաշտոնական կայքը:
Ինֆանտինոն մեղադրվում է Շվեյցարիայի դաշնային դատախազության հատուկ դատախազ Մայքլ Լաուբերի հետ հանցավոր գործարքի մեջ մտնելու, երեք անգամ գաղտնի հանդիպում ունենալու մեջ։ Լաուբերի թիմը 2016-ին հետաքննել է ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի հետ կապված գործը։
Լաուբերն անցած շաբաթ հրաժարական է ներկայացրել։ Նա չի ընդունում մեղադրանքները։
Ինֆանտինոն 2016-ի փետրվարի 26-ին ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ՝ քվեարկության երկրորդփուլում հավաքելով 115 ձայն 207 հնարավորից։