Նախօրեին Չինաստանում COVID-19 վարակի 138 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնել են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեից: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշված է, 127 հիվանդի դեպքում կորոնավիրուսն ակտիվ ձևով է դրսևորվել, իսկ 11-ի մոտ` ասիմպտոմատիկ: Ավելին, հանրապետությունում գրանցվել է 123 ակտիվ դեպք. Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանում (112), Լյաոնին նահանգում (11), մնացած դեպքերը արտերկրից ժամանածների մոտ են հայտնաբերվել:
Մեկ օր առաջ երկրում հայտնաբերվել էր COVID-19-ի 126 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, 2019-ի դեկտեմբերից ի վեր Չինաստանում գրանցվել է 84,2 հազար վարակման դեպք, որոնցից 4,6 հազարը մահացու ելքով:
Մինչդեռ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է արդեն 17,2 միլիոնը, մահացածների թիվը 671 հազար է կազմում, իսկ ապաքինվածներին՝ 10 միլիոն: