Синьхуа լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի առնվազն ութ բնակիչներ մահացել են կայծակի հարվածների հետևանքով։ Գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության տվյալներով՝ նահանգի չորս օկրուգների բնակիչներ կայծակի հարվածների հետևանքով զոհվել են, բացի այդ նույն շրջաններում ամպրոպային մուսոնային անձրևները շարունակվում են:
Անցած շաբաթների ընթացքում Բիհարում կայծակի հետևանքով մոտ 200 մարդ է զոհվել:
Հուլիսի ընթացքում հորդառատ անձրևները նահանգում գետերի հեղեղման և ուժեղ ջրհեղեղների են հանգեցրել, որի հետևանքով տուժել են մոտ 4 միլիոն բնակիչներ: