Աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը, որի կապիտալիզացիան հասել է 1,77 տրլն դոլարի, կրկին ամերիկյան Apple-ն է դարձել: Այդ մասին վկայում են աճուրդի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն;
Այս տվյալները գերազանցում են սաուդական Saudi Aramco նավթային ընկերության ցուցանիշներին, որոնց կապիտալիզացիան հավասար է 1,76 տրիլիոն դոլարի:
Այսպիսով, Apple-ի մեկ բաժնետոմսի գինը Մոսկվայի ժամանակով 18.08-ի դրությամբ հասել է գրեթե 410 դոլարի:
Ավելի վաղ Apple-ն այս ցուցանիշով ուրբաթ օրը՝ հուլիսի 24-ին, առաջին անգամ գերազանցել էր Saudi Aramco ընկերությանը։