f

Անկախ

Տնտեսական ու հարկային անհավասարություն․ խոշոր հարկատուների ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է


Խոշոր հարկատուների ցանկը մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենատարբեր փաստեր կարող է արձանագրելը: Հայտնի է, որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 36.7 տոկոսը: Բայց հենց Երևանում է գրանցված 1000 խոշոր հարկատուների մոտ 84 տոկոսը: Նրանց ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է: Մայրաքաղաքից դուրս խոշոր հարկատուները վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկություններ են և հանքեր շահագործող ու հանքաքար վերամշակող կազմակերպություններ: Հիմնականում: Երևանից դուրս հազվագյուտ խոշոր հարկատու ձեռնարկություններ կան, որ ստեղծվել են անկախության շրջանում:

Հնարավոր է, որ տնտեսության և բիզնեսի՝ մայրաքաղաքում այս աստիճան կենտրոնացման փաստի հետ բոլորս համակերպվել ենք: Բայց մայրաքաղաքից դուրս գործողի խոշոր հարկատու ձեռնարկություններն էլ իրենց հերթին անհամամասնորեն են «տեղաբաշխված»: Օրինակ, 112.4 հազար բնակչություն ունեցող Գյումրիում գործում է 8 խոշոր հարկատու: Նույն քանակն է նաև 77.2 հազար բնակչություն ունեցող Վանաձորում: 27.8 հազար բնակչություն ունեցող Արմավիրում «գրանցված է» խոշոր հարկատուների ցանկի 6 ձեռնարկություն: Իսկ 19.3 հազար բնակչությամբ Արտաշատում՝ 5-ը: Արձանգրենք, որ մարզկենտրոնային Իջևանում (բնակչությունը 20.3 հազար) և Գավառում (բնակչությունը 18.1 հազար) կա 1-ական ձեռնարկություն: Իսկ Եղեգնաձորը միակ մարզկենտրոնն է, ուր խոշոր հարկատու չի գործում: Հնարավոր է, որ սա «բնական է»՝ մարզում խոշոր հարկատու ընդամենը 1 ձեռնարկություն կա: Այսպիսին են հարաբերականորեն մեծ (կամ՝ մարզկենտրոնի կարգավիճակ ունեցող) քաղաքների թվերը:

Նույնքան անհամամասնական են տեղակայված խոշոր հարկատու (ասել է թե՝ համեմատաբար ավելի շատ աշխատատեղեր ապահովող) ձեռնարկությունները մարզերում: Կոտայքի մարզը բնակչության քանակով խոշորներից է: Այս մարզում ապրում է երկրի բնակչության 8.5 տոկոսը: Բայց այս մարզում է մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատու-ձեռնարկություների 25 տոկոսը: Մեր ամենախոշոր երեք մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք) ապրում է երկրի բնակչության 26.1 տոկոսը: Բայց այստեղ կենտրոնացած է Երևանից դուրս գործող խոշոր ձեռնարկությունների 84 տոկոսից ավելին: Իսկ չորրորդ մարզում՝ Շիրակում (230.8 հազար բնակիչ), կա ընդամենը 14 ձեռնարկություն: Դրանցից 8-ը գործում են Գյումրիում, մնացածը՝ մարզի տարածքում: Դա մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատուների ընդամենը 8 տոկոսն է: Իսկ խոշոր հարկատուն որպես կանոն խոշոր աշխատատեղ ապահովողն է: Հետևաբար բարդ չէ ենթադրել, որ գործազրկության, արտագաղթի ու համանման սոցիալական բացասական երևույթների ամենաբարձր ցուցանիշները հենց այս մարզերում են արձանագրվում:

Այն, որ տնտեսության առյուծի բաժինը կենտրոնացած է Երևանում, ժողովրդագրական բացասական տենդենցներ է ծնում մարզերում: Բայց այդ գործընթացները բավարար ուշադրության չեն արժանանում: Իշխանությունը միշտ էլ ձևացրել է, որ դրանք չի նկատում: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-դեկտեմբերին» հաշվետվության սոցիալ-ժողովրդագրական թվերը պիտի որ զգաստացնեին: Անցած տարի Լոռու մարզը բնական հավելաճ չուներ: Այստեղ գրանցված մահերի քանակը գերազանցել է ծնունդներին: Իսկ երկու՝ Վայոց ձորի և Տավուշի մարզերի բնական հավելաճը երկնիշ թիվ է: Ընդամենը 18 և 48 մարդ համապատասխանաբար: 90-ականների արտագաղթից հետո նման պատկեր չէր եղել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Attachments area

Արա Գալոյան տնտեսություն

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին