Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։
«Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։