f

Անկախ

«Բա որ չեն տալիս՝ ի՞նչ անենք»․ Կասյանի գյուղմթերքի տոնավաճառն այսուհետև կգործի Հրազդան տոնավաճառի տարածքում. 168.am


Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում ավելի քան 10 տարի ոչ աշխատանքային օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կշարունակի աշխատել Հրազդան մարզադաշտին կից նախկին տոնավաճառի տարածքում, հայտնում է 168.am-ը: 

Մի քանի շաբաթ տոնավաճառում իրենց արտադրանքն իրացնող գյուղացիների ու Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի և կառավարության միջև ընթացող բանակցություններն ու վեճերը, կարելի է ասել, ստացան հանգուցալուծում:

 

 

«Մեզ Հրազդան ստադիոնի կողքն են առաջարկել, որ մյուս շաբաթվանից գնանք ընդեղ: Էդ քննարկումներն ա էթում՝ տարածքի հետ կապված, գնացինք, տեսանք, տենանք՝ ինչ պայմաններով, ինչ ժամանակով, վաղը, որ նորից խնդիր չառաջանա, ասեն՝ «մեկ էլ ստեղ մի կանգնեք»: Հույս ունենանք՝ գոնե մյուս շաբաթվանից նորմալ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական տոնավաճառում գյուղմթերք վաճառող գյուղացիներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը: Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Հակոբ Գրիգորյանը 168.am-ին ասել էր, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացնում է այդ հատվածում ապրող բնակիչների և հարակից տարածքների տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկել էին իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ, Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, Հրազդան տոնավաճառի տարածքում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չեն համարում՝ նշելով, թե թող բացեն տոնավաճառներ նաև քաղաքի այլ հատվածներում, բայց եղածը չքանդեն:

Խնդրին լուծում տալու համար գյուղացիները նաև մի քանի անգամ բողոքի ակցիայով եկել էին Կառավարության շենքի մոտ՝ խնդրելով, որ կառավարությունից որևէ մեկը լսի վերջիններիս, սակայն հինգշաբթի՝ հուլիսի հուլիսի 30-ին, Կառավարությունից հայտնել էին, թե գյուղացիների հետ ոչ ոք չի պատրաստվում հանդիպել: Սա էլ առաջացրել էր գյուղացիների դժգոհությունը, և հենց ակցիայի ժամանակ գյուղացիները հայտարարեցին,, թե շաբաթ օրը գնալու են Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառում իրենց ապրանքն իրացնելու:

«Չէ, դե չեն թողնում, իմաստ չկա գալ»,- ասաց Հայկ Բաղդասարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք այսօր եկել են Կոմիտասի տոնավաճառի տարածք՝ իրենց արտադրանքն իրացնելու:

Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ գյուղացիները համաձայնել են թաղապետարանի առաջարկին, Հայկ Բաղդասարյանը պատասխանեց.

«Հա, բա որ չեն տալիս, բա ի՞նչ անենք: Ուղղակի փորձենք, մի շաբաթ կգնանք, տենանք՝ ըլնում ա, չի ըլնում: Եթե չաշխատեն, մարդիկ չիմացան, իմաստը  ո՞րն ա՝ գնանք էնդեղ, մեկ էլ ապրանքներս փչանա:

Մենք պատրաստակամություն հայտնել ենք, որ կգնանք, ընդեղ տարածքի կահավորում և այլն, էդի մենք պետք ա անենք, իրանք էլ իրանց կողմից խոսք են տվել էդ պլակատները ու էլի  մի քանի գույքով իրանք էլ օգնեն: Հիմա, որ ամեն ինչ պատրաստ լինի, մենք պատրաստ ենք շաբաթ օրը գնալ»:

Իսկ արդյո՞ք տոնավաճառի տարածքի համար որևէ գումար վճարելու են՝ հարցրեցինք գյուղմթերքի տոնավաճառի ղեկավարից:

«Չէ, վճար չէ: Տարածքը տրամադրում են անվճար: Կենտրոնի թաղապետն էր եկել, ասեց, որ անվճար կտրամադրի, իսկ մնացած կազմակերպչական աշխատանքները Գյուղնախարարության հետ ա արվում, իրանք՝ ոստիկանության հետ, թե իրենց մասով ինչ պետք ա անեն, գիշերային պահպանություն և այլն: Չէ, դրանց կազմակերպումը անվճար ա,  մնացածը Գյուղնախարարությունը՝ էկոնոմիկայի փոխնախարարն ա մնացած հարցերով, բոլորին դիմումները պատրաստում էր, որ ուղակեր»,- ասաց Հայկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախկինում ևս տոնավաճառի համար գումար չեն վճարել:

Գյուղատնտեսական շուկա

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Ավելին
Ավելին