Հայաստանն օտարի գերիշխանության տակ էր: Գերիշխան արքան հարկադրեց մեկ տարվա ընթացքում կրոնափոխ լինել, սպառնալով հակառակ դեպքում ուժով անել դա, ոչնչացնելով ազնվականներին իրենց ընտանիքներով:
Արքայի նշած ժամկետը լրանում էր: Հայոց սպարապետը՝ զորքերի գլխավոր հրամանստարը, ելք չտեսնելով, ընտանիքն առավ ու ճամփա ընկավ Բյուզանդիա: Մյուս նախարարները պատրաստվում էին հետևել նրան:
Իշխաններից մեկն ընդվզեց, հաշվի չառավ , որ իր երկու տղաները պատանդ էին արքայի մոտ, իշխանների հավաք արեց, բոլորին համոզեց ապստամբել ու հասնել կրոնափոխության պահանջի վերացման: Սպարապետին ետ բերեց:
Գործը հաջողվեց, արքան որոշումը չեղարկեց
Նորմալ ժողովուրդն այդ իշխանին, ում ընդվզումը եթե չլիներ, կրոնափոխություն էր լինելու, կհերոսացներ, նրա կեպարով սերունդներ կդաստիարակեր, որպեսզի ըմբոստանսլը, ընդվզելը դառնար ազգի բնավորություն։ Հատկանիշներ, առանց որոնց դժվար է արժանապատիվ գոյատևել այս աշխարհում: Դա նորմալ ժողովրդւի դեպքում: Իսկ մենք այդ իշխանին դարեր շարունակ ներկայացնում ենք որպես դավաճան...