Արցախում օգոստոսի 2-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 239 քաղաքացու մոտ, որից 167-ն առողջացած:Տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 5944 թեստավորում, հաստատվել՝ կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված վայրում: Կա 127 մեկուսացված անձ։
Փաստացի բուժում է ստանում 71 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։