f

Անկախ

Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան


Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.

Կազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։

Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։

Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկցիաները, տապալելով իրենց ոլորտները, որևէ արդյունք չտալով, իրենց պաշտոնավարելու երաշխիքները տեսնում են շեֆին հրապարակային քծնելու մեջ։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, իր արևմտյան կրթությամբ հանդերձ, ամենադասական արևելյան քծնանքով հայտարարում էր, որ «Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարել և համակարգել է վարչապետ Փաշինյանը»։

Սա մի ձևակերպում է, որից անգամ Փաշինյան Արփիի ծիծաղը կգա։ Ախր մարտական գործողությունների թեժ պահին վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ դեռ ճշտում էր ադրբեջանական Ուազի ճակատագիրը և, եթե Դավիթ Տոնոյանը չոր չփակեր խոսակցությունը, Նիկոլը մոտ էր Ուազի «տեխասմոտրի» և ԱՊՊԱ-ի հարցերին անցնելուն։ Բայց Արմեն Գրիգորյանը լուծում է հասարակ անձնական հարց՝ դուր գալ շեֆին։ Սա առաջիկայում լինելու է վարակիչ՝ սպասեք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների քծնանքի մաստեր-կլասին։ Իսկ երբ սա սկսում է դուր գալ շեֆին, ուրեմն իշխանության կազմաքանդումը շատ մոտ է։

Իշխանության թուլության հաջորդ հատկանիշը՝ կարևորագույն պաշտոնների մեկ հատկանիշով նշանակելն է. նրանք պետք է լինեն բացառիկ կամակատար, լինեն վարչապետի ստվերը։ ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է միայն ու միայն այդ պատճառով՝ որ կատարի Փաշինյանի բոլոր հրահանգները և վտանգ չլինի անձնապես իր համար։ Սա հայտնի մոտեցում է. օրինակ Սահակաշվիլին ուներ Ամիրան Մեսխելի, որին համարում էր իր ամենավստահելի մարդկանցից մեկը, որի միջոցով էին արվում ամենաստոր բաները և, որը վերջում, ամենակարևոր պահին, ծախեց Սաակաշվիլիին՝ փոխարենը փրկելով իր գլուխը։

Նույն տրամաբանությամբ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը՝ անել միայն այն, ինչ կասի Փաշինյանը։ Ինքնուրույն չմտածել, չխոսել, չշնչել.... Ի դեպ, նա բավական ազնիվ գտնվեց, նշանակվելուց հետո անմիջապես ասելով, որ նախարարը չի կարող ունենալ վարչապետից և կառավարությունից տարբերվող կարծիք։ Թեև Սահմանադրությունը լրիվ այլ բան է պարտադրում։

Երբ իշխանության մեջ սկսում են տիրել այս բարքերը, կառավարման էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է։ Հայաստանը հիմա այդ փուլում է։ Միակ հարցը՝ որքան ժամանակ կտևի։

Հայաստան Մարինե Սուքիասյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլ հոդվածներ հեղինակից

Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում
Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ
Հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են
Հայաստանում համակարգը դեռևս պատրաստ չէ «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելուն․ ԲՀԿ
Արցախյան բանակցային գործընթացը վերծվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է. Արտակ Զաքարյան
Առա՛ջ, դեպի 2050թ. ալամ աշխարհի կողմից հարգված, ընդունված Հայաստան․Լիլիթ Պողոսյան
Այս պահին ունենք Ջերմուկ համայնքի կալանավորված 3 բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան. Շիրակ Բունիաթյան
Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացրել
Կտրամադրվեն հատկացումներ՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կազմակերպություններին՝ նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ
Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին
Սեպտեմբերի 18-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 155 դեպք
Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը
Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը
«ՎԱԶ 2107»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
Մեր իշխանությունները խզել են կապը իրականության հետ, խզել են կապը իրենց ժողովրդի հետ. տնտեսագետ
Արագածոտնի մարզպետը հիվանդանոցային բուժում է ստանում. կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է
Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի Առաջին մրցանակը շնորհվեց ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի ներկայացրած աշխատանքին
Հայաստանի շուրջ իրականացվող ոչ բարեկամական մանևրների մասին
Սեպտեմբերի 22-26-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին
Ավելին
Ավելին